Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար հատուկ դաջվածք է մշակվել. news.am

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար հատուկ դաջվածք է մշակվել. news.am

Շաքարախտով հիվանդ մարդկանց կյանքի որակի բարելավման համար Սան Դիեգոյում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի նանոինժեներների խումբն առաջարկել է ավանդական սարքավորումների փոխարեն ժամանակակից դաջվածքներ օգտագործել:

 

Բանն այն է, որ շաքարախտ ունեցող մարդիկ օրը մի քանի անգամ ստիպված են լինում արյան մեջ գլյուկոզայի պարունուկությունն ստուգել՝ ծակելով ձեռքերի մաշկը, որն զգալիորեն բարդացնում է նրանց կյանքը: Ուստի արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը վերահսկող ոչ ինվազիվ միջոցների մշակումը շատ ակտուալ է:

 

Պրոֆեսոր Ջոզեֆ Վանի (Joseph Wang) լաբորատորիայում աշխատող ասպիրանտ Ամայ Բանդոդկարը (Amay Bandodkar) եւ նրա գործընկերները ճկուն էլեկտրոնիկայի հիմքով մշակել եւ սարքավորման նախատիպը: Դրանք թղթի սուբստրատի վրա տպագրված զույգ էլեկտրոդներ են:

 

Ըստ Analytical Chemistry-ի, հիվանդի մարմնի վրա դաջվածքն «անելուց» հետո վերջինիս մարմինը տասը րոպեի ընթացքում ենթարկվում է շատ թույլ էլեկտրական հոսանքի ազդեցությանը:

 

Տվյալ դեպքում միջբջջային հեղուկի մեջ գտնվող նատրիումի իոնները շարժվում են դեպի դաջվածքի էլեկտրոդները: Դրանք իրենց հետեւից տանում են նույնպես այդ հեղուկի մեջ գտնվող գլյուկոզայի մոլեկուլները՝ դրանց ուղղակիորեն հասցնելով հաղորդչին: Արդյունքում, սենսորը չափում է գլյուկոզայի մոլեկուլների կողմից ստեղծված էլեկտրական լիցքի մեծությունը եւ այդ կերպ որոշում գլյուկոզայի կոնցենտրացիան:

 

Ժամանակավոր դաջվածքի նախատիպը լաբորատոր պայմաններում փորձարկվել է 20-40 տարեկան առողջ տղամարդկանց եւ կանանց վրա: Սարքավորումը մատից արյան անալիզի ավանդական ձեւից պակաս զգայուն չի եղել:

 

Տվյալ փուլում դաջվածքի մշակումը հիվանդներին թույլ չի տալիս արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիայի վերաբերյալ տվյալներն ինքնուրույն ստանալ, բայց կարդացող համապատասխան սարքավորման ստեղծման համար ակտիվ աշխատանքներ են ընթանում: Վերջ ի վերջո, հետազոտողները հույս են հայտնում, որ կկարողանան հաղորդչից ստացված ամբողջ անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել սմարթֆոնում տեղադրված Bluetooth ծրագրի միջոցով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ