Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Սիրո հորմոնը նպաստում է մկանների երիտասարդացմանը. news.am

Սիրո հորմոնը նպաստում է մկանների երիտասարդացմանը. news.am

Օքսիտոցինը գիտնականները դասում են, այսպես կոչված, հակատարիքային մոլեկուլների շարքը: Օքսիտոցինի ցողացիրն օգտագործում են աուտիզմի, շիզոֆրենիայի եւ մտագարության բուժման համար:

Օքսիտոցինը, որը նաեւ «սիրո հորմոն» են անվանում, օգնում է վնասվածքների դեպքում մկանների վերականգնմանը եւ դրանք պաշտպանում ծերացումից: Գիտնականները կարծում են, որ այն կարող է օգտագործվել  մկանների տարիքային հյուծման դեմ պայքարի համար:

Օքսիտոցինն օրգանիզմում սինթեզվում է ռոմանտիկ հարաբերությունների, զգայական կապվածության, երեխաների խնամքի հետ կապված պահերին: Այն անվանում են  «սիրո հորմոն»: Մկների վրա փորձի ժամանակ գիտնականները ցույց են տվել, որ օքսիտոցինի մակարդակը տարիքի հետ նվազում է: Ծերացող կենդանիների մկաններում նվազում է օքսիտոցինի  քանակը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Կենսաբանները տարեց մկներին օքսիտոցին են ներարկել եւ հետեւել, թե ինչպես են  ապաքինվում մկանների վնասվածքները եւ վերանում ծերացման նախանշանները: Բացի դրանից, օքսիտոցինը ամրացնում է ոսկրերը եւ  կանխարգելում ճարպակալումը:

Գիտնականները կարծում են, որ օքսիտոցինը կարող է այլընտրանք դառնալ հորմոնափոխարինող թերապիային: Ի տարբերություն դրա՝ օքսիտոցինը քաղցկեղի առաջացման վտանգ չի պարունակում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ