Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Սեքսոլոգիական խանգարումները հաճախ կապված են շաքարային դիաբետի հետ. սեքսապաթոլոգ

Սեքսոլոգիական խանգարումները հաճախ կապված են շաքարային դիաբետի հետ. սեքսապաթոլոգ

Շաքարային դիաբետով հիվանդներն անպայման խնդիրներ են ունենում նաև սեռական կյանքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի աբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանն ասաց, որ աշխարհում արձանագրվում է «շաքարային դիաբետ» հիվանդության զարգացում, հատկապես առաջին տիպի կամ ինսուլին հորմոնի հետ կապված շաքարային դիաբետով հիվանդների թվի աճ է նկատվում. «Ըստ էության՝ սեքսոլոգիական խանգարումները բավականին հաճախ առնչվում են շաքարային դիաբետով հիվանդների հետ: Առաջին նշաննները հենց սեքսապաթոլոգն է հայտնաբերում: Հիվանդը գալիս է կլինիկա՝ զուտ սեքսուալ խանգարումների գանգատով, սակայն հիվանդության հիմքում ընկած է լինում շաքարային դիաբետը»:

 

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ տեղի են ունենում զարկերակների ներքին շերտի որոշակի փոփոխություններ, որոնք և սեքսուալ խանգարումների առաջացման պատճառ են դառնում: Հետազոտության ժամանակ ի հայտ են գալիս սնկային ախտահարումներ, որոնք բնորոշ են շաքարային դիաբետով հիվանդներին. «Հիվանդի համար այս նորությունը կարող է սթրեսոգեն լինել, բայց պարզաբանելը շատ կարևոր է: Սա կոչվում է «առաջնակի հայտնաբերված դիաբետ»: Եթե չհայտնաբերվի, սեքսոլոգիական գանգատները չեն վերանա, բուժումները կլինեն ոչ արդյունավետ»: Մասնագետը նշեց նաև, որ հիվանդությունը պատճառ է դառնում սեռական հորմոնների նյութափոխանակության խանգարման, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել սեռական ցանկության պակասի: 

 

Հատկապես դիաբետի առաջին տիպով հիվանդ մարդկանց հետազոտությունը շատ կարևոր է, որովհետև այս տիպով տառապում են երիտասարդները: Ներարկվող դեղամիջոցներ օգտագործելուց որոշ ժամանակ անց նրանց մոտ արձանագրվում է սերմնաժայթքման խանգարում՝ հետընթաց սերմնաժայթքում, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է սերմնահեղուկի քանակի պակասեցման, այնուհետև՝ անհետացման. «Շաքարային դիաբետով հիվանդ տղամարդը, երբ ունենում է սեռական հարաբերություն, սերմնահեղուկը հետ է շպրտվում միզապարկ: Սա ազդում է երիտասարդի հետագա վերարտադրողականության վրա: Եթե նա ամուսնացած չէ, երեխա ունենալը լուրջ խնդիր է դառնում, ուստի մենք այդ երիտասարդներին խորհուրդ ենք տալիս շուտ ամուսնանալ, քանի դեռ հնարավոր է սերունդ թողնել»:

 

Վերջում պարոն Հակոբանը հավելեց, որ դիաբետով հիվանդների շրջանում սեռական խնդիրները անխուսափելի են, ուստի էնդոկրինոլոգից հետո նրանց երկրորդ բժիշկը պետք է դառնա սեքսապաթոլոգը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ