Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Հայաստանում հերմաֆրոդիտիզմով երեխաներ են ծնվում եւ շատ կարեւոր է նրանց սեռի ճիշտ ընտրությունը. Բաբլոյան

Հայաստանում հերմաֆրոդիտիզմով երեխաներ են ծնվում եւ շատ կարեւոր է նրանց սեռի ճիշտ ընտրությունը. Բաբլոյան

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծնվում են բնածին հերմաֆրոդիտիզմով երեխաներ. այսինքն` երբ նորածինների մոտ առկա են լինում եւ տղայի եւ աղջկա սեռական օրգաններ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

 

«Այս պահին չեմ կարող ասել՝ 2012թ-ին նման ծնունդներ ունեցել ենք, թե՝ ոչ, բայց որ տարվա ընթացքում 1-2  դեպք լինում է, որ գալիս են կոնսուլտացիայի, դա միանշանակ է: Պրակտիկայում ունենք դեպքեր, երբ ծնվում են բնածին հերմաֆրոդիտիզմով երեխաներ եւ շատ անգամ, եթե ճիշտ չի գնահատվում երեխայի սեռը, թե գենետիկորեն որ մասն է ավելի գերակշռում նրա մոտ, հետագայում վիրահատվում են: Ասենք, եթե նա որպես աղջիկ է դաստիարակվում, բայց հետո պարզվում է, որ նա տղա է, այդ ժամանակ ծնողների համաձայնությամբ եւ բժշկական թույլատվությամբ, որոշվում է սեռի փոփոխությունը, որովհետեւ հետագայում երեխան մեծանում է եւ խնդիր կունենա»,- պարզաբանեց Արա Բաբլոյանը:

 

Հակառակ դեպքում, ըստ նրա, պետք է մշտական դեղորայքով ճնշել երեխայի ոչ ճիշտ զարգացումը: Սակայն այդ ամենն արվում է միայն բժշկական ցուցումներով: Բաբլոյանի խոսքով, առաջներում ավելի շատ էին դեպքերը, երբ սխալ էին սեռը գնահատում, որովհետեւ, թե գիտելիքներն էին քիչ, թե հասարակությունը սահմանափակ պատկերացում ուներ եւ ձգտում էր այդ ամենը գաղտնի պահել: Իսկ հիմա տեղեկացված լինելով եւ հետազոտական հնարավորությունների առկայության պայմաններում, շատ արագ նորածիններին ենթարկում են հետազոտության եւ ավելի ճիշտ է գնահատվում նրանց սեռը՝ անկախ նրանից, թե արտաքինից ինչպիսին է լինում նրանց տեսքը ծնվելիս:

 

«Մենք պետք է իմանանք, որ ոչ թե արտաքին կառուցվածքն է  բերում սեռի զարգացման, այլ իր ներքին կառուցվածքը եւ նրա էնդոկրին համակարգը, թե որ կողմ է զարգանում: Հետեւաբար` նման դեպքերում պետք է երեխաներին հետազոտության ենթարկեն, որպեսզի քրոմոսոմները ճիշտ գնահատվեն»,- ընդգծեց Արա Բաբլոյանը:

 

Հարցին, թե փոքր տարիքո՞ւմ են երեխաների վիրահատում, թե՞ սպասում են, որ նրանք մի փոքր հասունանան՝ սեռն ավելի հստակ որոշելու համար, Բաբլոյանը պատասխանեց. «Եթե ճիշտ ախտորոշվում է, արդեն համապատասխան կորեկցիաները փոքր ժամանակ են արվում, որպեսզի երեխան հենց այդպես էլ մեծանա, ճիշտ զարգանա: Դուք պատկերացնում  եք երբ երեխան, օրինակ,  5 տարի որպես մի սեռ դաստիարակվի եւ որոշեն նրա սեռը փոխել: Դա գրեթե անհնարին է լինում արդեն: Եթե այդպիսի սխալ է թույլ տրվում, մարդիկ անգամ իրենց ապրելու վայրն են փոխում, որովհետեւ շատ դժվար է լինում հետագայում նույն վայրում բնակվելը»:

Հեղինակ. Տաթեւ Մեսրոպյանը
Սկզբնաղբյուր. http://news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ