ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար
Հնարավոր է, որ շուտով դիաբետով հիվանդներին այլևս անհրաժեշտ չի լինի ինսուլին ներարկել, քանի որ օրգանիզմն արդեն կկարողանա էնդոկրին համակարգի այդ կարևորագույն բջիջներն ինքն արտադրել:
Առաջին տեսակի շաքարախտը դասվում է աուտոիմուն հիվանդությունների շարքին, որի դեպքում քայքայվում են ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները: Ենթաստամոքսային գեղձը չի կարողանում վերարտադրել այդ բջիջները և առաջին տեսակի շաքարախտով հիվանդները ստիպված են ինսուլին ստանալ ներարկումով:
Չնայած լաբորատոր պայմաններում հաջողությամբ աճեցնում են ինսուլին արտադրող բջիջներ, բայց դրանք փոխպատվաստման ենթակա չեն, քանի որ գլյուկոզա ստանալուն ի պատասխան` ինսուլին չեն արտադրում:
Կոլումբիայի համալսարանի գիտնականները գտել են այդ բջիջները հենց օրգանիզմում աճեցնելու մեթոդը: Նրանց անցկացրած հետազոտությունների ընթացքում որոշ նախակարապետ-բջիջներ մկների աղիներում փոխակերպվել են ինսուլին արտադրող բջիջների:
Նախակարապետ բջիջները կարող են ամենատարբեր բջիջների վերածվել, ներառյալ այնպիսիք, որոնք արտադրում են սերոտոնին և այլ հորմոններ, բայց բնական պայմաններում նրանք չեն կարող զարգանալ ու ենթաստամոքսային գեղձի բջիջներ դառնալ:
Սակայն, երբ «միացվեց» Foxo1 գենը, որը ծրագրավորում է նախակարապետ բջիջների հետագա փոխակերպումը, դրանք սկսեցին վերածվել ինսուլին արտադրող բջիջների, որը արյան հոսքի մեջ է անցնում և հասնում է ստամոքս-աղիքային ուղի: Հետազոտությունները շարունակվում են:
Գիտնականների այս եզակի բացահայտմանը անդրադարձել է Nature Genetics ամսագիրը:
20.08.2012 Կարդացեք նաև
05.05.2019
06.10.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ