Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Հումուսն ու լոբազգիները կօգնեն շաքարախտի դեմ պայքարում

Հումուսն ու լոբազգիները կօգնեն շաքարախտի դեմ պայքարում

 

Տորոնտոյի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ լոբազգիները, որոնք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, նվազեցնում են սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը ու բարերար ազդեցություն են գործում երկրորդ կարգի շաքարախտ ունեցողների վրա: 

 

Դոկտոր Դևիդ Ջենքինսը ու նրա գործընկերները փորձարկել են, թե ոլոռից, ոսպից ու այլ լոբազգիներից կազմված սննդակարգն ինչ ազդեցություն է ունեցել 121 հիվանդների վրա: Պարզվել է, որ այդ մթերքները սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնում են 0,8 %-ով: 

 

Archives of Internal Medicine կայքում հրապարակված հաշվետվությունում ասվում է, որ լոբազգիների դիետան օգնում է լավ կարգավորել գլիկեմիան (արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը): 

 

Գիտնականները խորհուրդ են տալիս օրական օգտագործել շուրջ 190 գրամ լոբազգիներ, ընդ որում՝ ոչ միայն ոլոռ ու լոբի, այլև հումուս: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ