Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Հայաստանում գրանցված է 50.000-ից ավելի շաքարային դիաբետով հիվանդ

Հայաստանում գրանցված է 50.000-ից ավելի շաքարային դիաբետով հիվանդ

Շատ ջուր խմել, շատ միզել, նորմալ չքնել, գիշերամիզություն ունենալ և այլն. այս նշանների դեպքում պետք է զգոն լինել, հնարավոր է երեխաների մոտ շաքարային դիաբետի նշաններ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեխաների շրջանում շաքարային դիաբետի խնդիրներից, իրավիճակից խոսեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. դոցենտ Ելենա Աղաջանովան:

Նա նաև նշեց, որ շաքարային դիաբետը սովորաբար լինում է բնակչության 5-7 տոկսի շրջանում. «Այժմ աշխարհում խոսվում է շաքարային դիաբետի համաճարակի մասին, սակայն Հայաստանում, հատկապես մինչև 18 տարեկանների շրջանում տարեկան նոր գրանցված հիվանդների թիվը գրեթե նույնն է: Աշխարհում, նաև Հայաստանում միտում է նկատվում մինչև հինգ տարեկանների մոտ»:

Ե. Աղաջանովան հաղորդեց, որ Հայաստանում գրանցված են 50.000-ից ավելի շաքարային դիաբետով հիվանդներ, մինչև տասնութ տարեկան` 350 երեխա. «Շաքարային դիբետով հիվանդները գրանցված են «Մուրացան» համալսարանական կենտորնում, հիվանդները ստանում են դեղորայք, համապատասխան օգնություն»:

Մասնագետի խոսքով, շաքարային դիաբետի առաջացման պատճառները հայտնաբերված չեն, պատճառերից է մոր սնունդը, էկոլոգիան, ինչ-ինչ գործոններ, որոնք ազդում են երեխայի վրա ներարգանդային կյանքում, թունավոր նյութեր, ստրեսներ և այլն:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ