Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Էնդոկրինոլոգ. Առաջիկա տարիներին շաքարախտ հիվանդությունը շատ ավելի մեծ աճ կունենա

Էնդոկրինոլոգ. Առաջիկա տարիներին շաքարախտ հիվանդությունը շատ ավելի մեծ աճ կունենա

Շախքարախտ հիվանդությունը վերջին տարիներին սկսել է շատ արագ տեմպերով աճել: Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին այն շատ ավելի մեծ աճ կունենա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը:

Նշենք, որ նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 50 հազար հիվանդ։ Բանախոսն ասաց, որ պաշտոնապես արձանագրված հիվանդների թիվն իրատեսական չէ, քանի որ այդ թիվը մի քանի անգամ ավելի շատ է. «Եթե մասսայական հետազոտություն անցկացվի՝ աղետալի թվեր կգրանցվեն»:

Երևանի գլխավոր էնդոկրինոլոգն ասաց, որ դիաբետն ունի հիվանդության երկու տիպ. 1-ին տիպի դեպքում հիվանդը ինսուլինային կախվածություն է ունենում. ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին և անհրաժեշտություն է առաջանում օրգանիզմը սնուցել ինսուլինով։ Դիաբետի 1-իյ տիպով կարող են հիվանդանալ տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները, ավելի շատ՝ երեխաներն ու երիտասարդները։ Շաքարային դիաբետի 2-րդ տիպ դեպքում հիվանդությունն առաջ է գալիս ավելի հասուն տարիքում, այն հիմնականում կապվում է ապրելակերպի, անկանոն սնվելու հետ։ Էլզա Հայրապետյանը նշեց, որ վերջին տարիներին երիտասարդացում է ապրում դիաբետի այս տիպը։
 
«Շաքարային դիաբետի առաջացմանը հիմնականում նպաստում է սխալ սնվելը, իսկ ավելի հաճախ՝ ավելորդ քաշը, ճարպակալումը, հատկապես որովայնի շրջանում եղած ճարպակալումը։ Որովայնի շրջանում տասնվեց տեսակի ակտիվ նյութեր կան, որոնք նպաստում են ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ՝ մի շարք այլ հիվանդությունների առաջացմանը։ Եթե մարդիկ զբաղվեին առողջ ապրելակերպով, ես համոզված եմ, որ հիվանդությունների, այդ թվում նաև շաքարային դիբետ հիվանդության նման աճ չէր արձանագրվիե,- ասաց էնդոկրինոլոգը։

Շաքարային դիաբետով հիվանդանալու ժառանգականության գործոնն, ըստ նրա, առկա է, սակայն ժառանգական հանգամանքը հիմնականում արտահայտվում է հիվանդության 25 տոկոսի դեպքերում։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ծնողները հիվանդ են լինում, բայց երեխաներն առողջ են ծնվում։

Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահը նաև տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում շաքարային դիաբետի ազգային ծրագրի վրա, որի ընդունումից հետո ավելի արդյունավետ կլինի այս հիվանդության բուժումը։

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ասյա Հարությունյան ([email protected])

30.11.2011

Ցավոք, այո, մեծ է դիաբետ ունեցող երեխաների թիվը, որոնք հետո երիտասարդ են դառնում, սիրահարվում և ավելանում է նրանց ցավը, հոգու տանջանքը, քան դիաբետի կնիքը: Այս մասին պետք է բարձրաձայնեն հոգեբանները, բժիշկները, որ տեղեկացված լինեն մարդիկ, չվախենան սիրել դիաբետ ունեցողին... (խոսում եմ որպես մայր):

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ