Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը դիաբետով ծեր հիվանդների համար` վնասակար է

Արյան մեջ շաքարի ցածր մակարդակը դիաբետով ծեր հիվանդների համար` վնասակար է

Դիաբետով հիվանդ  ծերերի նոր հետազոտությունը խոսում է այն մասին, որ արյան մեջ շաքարի մակարդակի խիստ հսկողությունը նվազեցնում է բարդությունների ռիսկը՝ ներառյալ սրտի նոպաները, ամպուտացիան և երիկամային հիվանդությունները, սակայն արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակը կապված է մահվան ռիսկի բարձրացման հետ` ոչ շատ, բայց` կարևոր:   
«Մեր հետազոտության մեջ մենք հայտնաբերել ենք, որ առավել լավ ընդհանուր ցուցանիշներ եղել են այն մարդկանց մոտ, որոնք А1С մակարդակը պահում էին 8%-ից ցածր, բայց` 6%-ից բարձր», - ասում են գիտնականները: Բոլոր բարդությունների ռիսկը բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ միասին, սակայն А1С-ի  6-8% մակարդակ ունեցող մարդիկ ունեին առավել քիչ  մահացության ցուցանիշ:


Հետազոտողները բացատրում են. «Մենք չենք կարող ասել, արդյո՞ք սա անսպասելի բացահայտում է. արյան մեջ շաքարի ցածր մակարդակ` դիաբետի հետ կապ չունեցող դեղերի օգտագործման կամ այլ գործոնների արդյունքում: Հնարավոր է, որ մահվան մեծ ռիսկով ամենահիվանդ մարդիկ պարզապես իսկզբանե ունեին արյան մեջ շաքարի ցածր մակարդակ և նրանց մահը կապված չէ դիաբետի հսկողության հետ»:  

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ