Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Հայաստանում նկատվում է շաքարային դիաբետով հիվանդների թվի աճ

«Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ շաքարային դիաբետի խնդիրներին և փաստեց, որ Հայաստանում նկատվում է հիվանդների թվի աճ:


Մասնագետի խոսքերով` շաքարային դիաբետով հիվանդանալու պատճառներն են սնվելու և աշխատելու սխալ ռեժիմները, որոնք հանգեցնում են ճարպակալման:

 

Բ. Բաղրամյանը նշեց, որ ճարպակալում ունեցողների 90 տոկոսը վաղ թե ուշ հիվանդանում են շաքարային դիաբետով: Դրանից խուսափելու համար մասնագետը խորհուրդ տվեց ակտիվ ապրել, շատ քայլել, ճիշտ սնվել` օրվա ընթացքում մի քանի անգամ, ոչ թե` մեկ անգամ:

Բերանի չորություն, քաշի կորուստ, գիշերամիզություն ու անընդհատ սովի զգացում. ահա սրանք են հիվանդության հիմնական նշանները, որոնց դեպքում բանախոսը խորհուրդ է տալիս դիմել բժշկի և հետևել նրա ցուցումներին:

Բ. Բաղրամյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր 4-րդը հիվանդ է շաքարային դիաբետով: Ըստ մասնագետի` Հայաստանը մոտենում է այս ցուցանիշին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ