ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Մասնագետ. ճարպակալում ունեցող հիվանդների 90 տոկոսը, վաղ թե ուշ շաքարային դիաբետով հիվանդ են դառնում
«Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով շաքարային դիաբետի մասին նշեց, որ հանրապետությունում շաքարային դիաբետով հիվանդների թվի աճ է գրանցվում:
ԱՀԿ տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր 4-րդ մարդը հիվանդ է շաքարային դիաբետով: Հայաստանը, ինչպես ասաց մասնագետը, մոտենում է այս ցուցանիշներին: Սպասվում է, որ այս հիվանդությամբ աշխարհում մի քանի տարի հետո կտառապի յուրաքանչյուր 3-րդը:
Մասնագետի խոսքով, սա լուրջ հիվանդություն է` լուրջ բարդություններով, որոնք, ցավոք, միանգամից ի հայտ չեն գալիս: Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են սխալ սնվելու, աշխատելու ռեժիմներն ու սխալ ապրելակերպը, քանի որ ճարպակալումը կարող է շաքարային դիաբետի հանգեցնել:
Բ. Բաղրամյանը նշեց, որ ճարպակալում ունեցող հիվանդների 90 տոկոսը վաղ թե ուշ շաքարային դիաբետով հիվանդ են դառնում: Դրա համար մասնագետը խորհուրդ տվեց ակիտիվ ապրել, շատ քայլել, ճիշտ սնվել` ուտել օրվա ընթացքում մի քանի անգամ, ոչ թե մեկ անգամ և շատ: Հիվանդության հիմնական նշաներն են բերանի չորությունը, քաշի կորուստը, գիշերամիզությունն ու անըդհատ սովի զգացումը: Շաքարային դիաբետը կարող է վատ բարդություններ ունենալ: Սակայն, մասնագետը նշում է, որ ժամանակին բժշկին դիմելը, նրա ցուցումները կատարելը, շաքարի ճիշտ քանակությունն արյան մեջ պահպանելը հնարավորություն կտա խուսափել բարդություններից:
«Այս բոլոր ցուցումները կատարող հիվանդները կարող են հանգիստ ապրել ու նրանց կյանքի տևողությունը` առողջ մարդու կյանիք տևողությունից այնքան էլ չի տարբերվի»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, ասաց մասնագետը:
Այս հիվանության բոլոր բարդությունները պայմանավորված են թթվածնային քաղցով և օրգանիզմում նյութափոխանակային քաղցով: «Տուժում են բոլոր օրգան համակարգերը, չկա օրգան, որը չտուժի այս պայմաններում: Պարզապես այստեղ հարցը նրանում է, թե որ օրգանն ավելի շուտ զգացնել կտա իրեն: «Ամենանուրբ օրգանը տեսողությունն է, որն այս հիվանդության դեպքում վատանում է: Ապա առաջանում են սիրտանոթային համակարգի խնդիրներ, ոտքերի ցավ, թմրածություն, հոգնածություն և այլն»,-ասաց Բ. Բաղրամյանը:
Նշենք, որ գոյություն ունի շաքարային դիաբետի մի քանի տիպ. առաջինը` ինսուլինակախյալ դիաբետն է, որն հիմնականում, հանդիպում է երիտասարդների մոտ` սթրեսի, վիրուսային հիվանդությունների ու այլ պատճառով: Երկրորդ տիպը` ավելի շատ է տարածված ու առաջանում է տարիների ընթացքում, այս ժամանակ օրգանիզմը չի կարողանում արտադրել այնքան ինսուլին, որքան հարկավոր է օրգանիզմում շաքարը կարգավորելու համար: Նման դեպքում, բուժումն ուղղված է լինելու օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորելուն:
27.01.2011 Կարդացեք նաև
05.05.2019
06.10.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ