ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Բարձիթողի խոանալ մեծ պոլիպի վիրահատություն․ ՔԿԱ կլինիկայի ղեկավար, բ. գ. թ. Վասակ Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am
Ի՞նչ տարիքի էր կլինիկա դիմած բուժառուն և ի՞նչ գանգատներ ուներ։
Մեր կլինիկա էր դիմել 14 տարեկան երեխա, ով գանգատվում էր դժվարաշնչությունից, քթից լորձային արտադրությունից, գլխացավերից, կլման ակտի ժամանակ քիթ-ըմպանում օտար մարմնի զգացողությունից, ռնգախոսությունից: Այդ կապակցությամբ մինչ այդ բժշկի չէին դիմել:
Հենց առաջին զննման ժամանակ՝ աղջկա քթի, բերանի խոռոչն ուշադիր դիտելիս նկատվեց գոյացություն: Չի բացառվում, որ մի փոքր անփույթ զննելիս այն չնկատվեր:
Անուշադրության, անհետևողականության հետևանքով բավականին բարձիթողի վիճակ էր զարգացել, որը երեխայի մոտ բերելու էր շատ լուրջ խնդիրների:
Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ երեխայի մոտ առկա է խոանալ պոլիպ, որն էլ վիրահատությամբ հեռացվեց։
Ի՞նչ հետազոտություններ կատարվեցին։
Անմիջապես կատարվեց գլխի, քթի հարակից խոռոչների ԿՏ հետազոտություն, հայտնաբերվեց մեծ գոյացություն քիթ-ըմպանում:
Գոյացությունն սկզբում առաջացել էր հայմորյան ծոցում, այնուհետև անցել էր քթի խոռոչ, այդտեղից իջել քիթ-ըմպան: Գործընթացում ներգրավված էին քթի հիմնականում մի կողմի հարակից բոլոր խոռոչները՝ և՛ հայմորյան ծոցը, և՛ էթմոիդալ խոռոչը:
Այդ բավականին մեծ գոյացությունն անընդհատ աճել էր և դեռ աճման միտում ուներ, և, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ էր առկա:
Ինչպե՞ս իրականացվեց վիրահատությունը։
Վիրահատության ժամանակ արդեն դիտարկվեց բավականին մեծ՝ մոտ 12-13 սմ մեծության պոլիպոզ գոյացություն: Այդ գոյացությունները կոչվում են անդրոխոանալ պոլիպներ:
Կատարվեց հայմորոտոմիա, էթմոիդէկտոմիա: Այսինքն, վիրահատությունը սկսելով հայմորյան խոռոչից, հասել ենք մինչև խոանա:
Համակցվել են մի քանի վիրահատություն և այն էլ՝ ոչ այնքան օպտիկական սարքերի կիրառմամբ, քանի որ տարածքը տեսանելիության համար փոքր էր: Դա, իհարկե, որոշակի դժվարություն էր ստեղծել, բայց մեզ հաջողվեց սկզբից մինչև վերջ ամբողջ գոյացությունը հեռացնել:

Պոլիպը հեռացվեց ոչ թե քթից, այլ բերանի խոռոչից, որովհետև այդքան մեծ գոյացությունն անհնար էր այլ կերպ դուրս բերել:
Պոլիպի հյուսվածքի նմուշն ուղարկվել է հետազոտության:
Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական շրջանը։
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, որևէ խնդրի առաջ չենք կանգնել: Սիլիկոնային խծուծները /տամպոնները/ հեռացվել են 48 ժամ անց, որից անմիջապես հետո երեխայի շնչառությունը վերականգնվել է:
Գոհ են և՛ երեխան, և՛ ծնողները, որոնք նոր են միայն նկատում, թե երեխան որքան հանգիստ է քնում և որքան է ակտիվացել:
Ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում խոանալ պոլիպը։
Խոանալ պոլիպը հազվադեպ հանդիպող բարորակ գոյացություն է, որը հիմնականում տեղակայվում է քթի խոռոչի և քիթըմպանի սահմանում: Հիմնական կլինիկական նշաններից են միակողմանի քթային դժվարաշնչությունը, քթից արտադրությունը, ռնգախոսությունը, խռռացնելը, կլման ակտի դժվարացումը, քրոնիկ հիպօքսիան:
Բուժումը մեծ մասամբ վիրահատական է։
Մինչ օրս պարզ չէ, թե որն է խոանալ պոլիպի առաջացման պատճառը, սակայն դեր են խաղում ժառանգական գործոնը, ալերգիկ հիվանդությունները և այլն։
Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ բուժումն ուշացնելու դեպքում։
Պոլիպը հիմնականում ալերգիկ մարդկանց մոտ է արտահայտվում և ավելի բարձր տարիքում: Եթե այն ժամանակին չախտորոշվի և չհեռացվի, կարող է հանգեցնել եվստախիտի, ձայնհաղորդող տիպի ծանրալսության, սինուսիտների: Բարձր տարիքում արդեն նրան զուգորդում է նաև բրոնխեալ ասթման:
Սակայն այս պարագայում երեխան դեռ փոքր էր և դեռ չէր հասցրել ալերգիզացվել:
Այս դեպքը իհարկե և՛ մի քիչ ուշացած, և՛, այնուամենայնիվ, ժամանակին բացահայտված դեպք էր:
23.01.2023 Կարդացեք նաև
Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...
03.03.2025
Եվս մի քանի րոպե և 8 ամսական Արամը վիրահատարանում կլինի: Քիչ առաջ քույրն էր վիրահատվում: Երկուսն էլ նույն խնդիրն ունեն՝ լսողության բացակայություն...
11.02.2025
Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի, առավել վտանգավոր են փոքր ականջակալները, մանրամասնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար Գեղամ Խանդանյանը...
24.11.2023
Տավուշի մարզի Իջևան քաղաքից 8-ամյա երեխան ծնվել է սրտի բնածին արատով:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվել է սրտի բաց վիրահատություն: Հետվիրահատական շրջանն ուղեկցվել է...
20.05.2022
«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում շարունակվում է քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը...
21.04.2022
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
19.02.2021
«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը:
Պացիենտը 50 տարեկան տղամարդ էր, որի մոտ հայտնաբերվել էր լեզվի տարածված քաղցկեղ...
14.05.2020
2019թ. հուլիսին Արմենիա ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում` այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից...
13.02.2020
15.07.2019թ. «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից` մինչև 39°C...
11.09.2019
Հագեցված լինելով նորագույն սարքերով` «Նաիրի» ԲԿ գործող լսողական կենտրոնը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության հետ կապված ցանկացած խանգարումներ: Կենտրոնում իրականացվում են հետևյալ...
16.05.2019
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում յուրաքանչյուր օր բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Յուրաքանչյուր պացիենտ իր խնդրով յուրօրինակ փորձ է փոխանցում մասնագետներին...
28.02.2019
Ամերիկացի գիտնականներն ավարտում են երեխաների մոտ լսողության վերականգնմանն ուղղված բջջային թերապիայի փորձարկումները: Եղանակի հիմքում պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջներն են...
09.10.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ