Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com

Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com

Կա տարածված թյուր տեսակետ, որ քթի պոլիպների վիրահատությունից հետո դրանց կրկին ի հայտ գալը բացառվում է: «Իզմիրլյան»  բժշկական  կենտրոնի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Կարեն Սոկոլյանի հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ կլինիկական պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ  պացիենտները ստիպված են լինում պոլիպների հեռացման համար վիրահատական միջամտության դիմել մի քանի անգամ:

«Պոլիպների առաջացումը ալերգիայի հետեւանք է, անգամ մի քանի վիրահատություններից հետո այն կարող է կրկին առաջանալ: Դիմելով վիրահատական միջամտության մենք բարձրացնում ենք պացիենտի կյանքի որակը, սակայն դա դեռևս արմատական բուժում չէ»:

«Իզմիրլյան» ԲԿ դիմել է պացիենտ, ում մոտ 1997թվականին քթի խոռոչում հայտնաբերել են պոլիպներ, ախտորոշվել է պոլիպոզ սինուսիտ: Հիվանդը տարբեր կլինիկաներում վիրահատվել է ինը անգամ, նույնիսկ` արտասահմանում: Վերջին վիրահատությունը, որը կատարվել է էնդոսկոպիկ եղանակով, իրականացվել է տասը տարի առաջ: Մեր կենտրոնում տասներերոդ վիրահատությունն իրականացվեց  նույնպես էնդոսկոպիկ եղանակով, որը քիչ տրավմատիկ է:



Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ.   Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ.

 

Կարեն Սոկոլյանը պատասխանեց նաև պացիենտներին հետաքրքրող մի քանի հարցերի:

–   Ինչի՞ հետեւանք է պոլիպների առաջացումը,  որեւէ կանխարգելիչ քայլ  հնարավո՞ր է ձեռնարկել խնդրից խուսափելու համար:

–  Պոլիպների առաջացումը ալերգիայի հետեւանք է, անգամ մի քանի վիրահատությունից հետո այն կարող է կրկին առաջանալ:

 

Դիմելով վիրահատական միջամտության մենք բարձրացնում ենք պացիենտի կյանքի որակը, սակայն դա արմատական բուժում չի համարվում: Խնդիրը նրանում է, որ պոլիպների բուն պատճառը լինելով ալերգիան, ակնհայտ է դարձնում այն փաստը, որ դա վիրահատությամբ բուժել հնարավոր չէ, իսկ կրկնվելու ռիսկը յուրաքանչյուրի մոտ անհատական է:  Բժշկության մեջ հաճախ ենք հանդիպում այս համադրությունը` ասթմա, պոլիպ եւ գերզգայնություն դեղորայքի նկատմամբ:

–  Երբ պոլիպները փոքր են ու չեն առաջացնում շնչառական խնդիրներ, արժե՞ դիմել վիրահատական միջամտության:

–  Երբ պոլիպները փոքր են ու շնչառությանը չեն խանգարում, իհարկե՛, կարելի է ախտանշային բուժում նշանակել, սակայն, երբ  պոլիպներն այնչափ են մեծացել, որ առաջացրել են շնչառության ու հոտառության խնդիրներ, այդ դեպքում վիրահատությունը պարտադիր է:

–  Ո՞ր տարիքային խմբին է բոնորոշ պոլիպների առկայությունը: Եթե առկա է ալերգիա, կարելի է ենթադրել, որ պոլիպների առաջացումն անխուսափելի՞ է:

–  Ժողովրդի մեջ տարածված տեսակետ կա, որ երեխաների մոտ, ովքեր ալերգիկ նախատրամադրվածություն ունեն, նույնպես կարող են պոլիպներ առաջանալ: Իրականում նման բան չկա: Հաճախ ադենոիդ հյուսվածքը շփոթում են պոլիպների հետ: Կարող է մանկական հասակում ալերգիա սկսվի, սակայն դա չի նշանակում, որ երեխայի քթի խոռոչում անմիջապես պոլիպ է ի հայտ գալու. դա տարիների հարց է:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ