Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Հակաբիոտիկի կուրսի կրճատումը ականջաբորբի ժամանակ համարվել է աննպատակահարմար. news.am

Հակաբիոտիկի կուրսի կրճատումը ականջաբորբի ժամանակ համարվել է աննպատակահարմար. news.am

ԱՄՆ-ում մինչեւ 1 տարեկան 4 երեխաներից երեքի մոտ ականջաբորբ են ախտորոշում, իսկ դրա բուժման համար ընդհանուր ազդեցության հակաբիոտիկներ են նշանակում, քանի որ տեղային ազդեցությամբ հակաբիոտիկները կարող են չհասնել բորբոքական օջախին եւ ցանկալի արդյունք տալ։ Որոշ մայրեր ընդհատում են հակաբիոտիկի կուրսը, երբ երեխայի վիճակի բարելավում են նկատում։ Սակայն University of Pittsburgh School of Medicine-ի մասնագետները կարծում են, որ դա սխալ մոտեցում է:  Նրանց խոսքով՝ 5-օրյա հակաբիոտիկների կրճատված կուրսը չի կարող այնպիսի արդյունավետ կլինիկական արդյունքներ ունենալ, ինչպես 10-օրյա կուրսի դեպքում։

11 ամիսների ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են 520 երեխաների, ովքեր հետազոտության մեկնարկի պահին 9-23 ամսական են եղել։ Նրանց պատահականության սկզբունքով բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբի երեխաներին 10 օր հակաբիոտիկներ են տվել, իսկ երկրորդ խմբի երեխաներին 5 օր հակաբիոտիկ տալուց հետո 5 օր պլացեբո են տվել։ Սակայն ծնողները եւ բուժող բժիշկները նախապես չեն իմացել, թե որ երեխաներն են դեղ ստացնում, իսկ ովքեր՝ պլացեբո։

Փորձի արդյունքում պարզվել է, որ 5-օրյա կուրսի դեպքում բուժման անարդյունավետության հավանականությունը կրկնակի մեծ էր։ Եթե 10-օրյա կուրսի դեպքում ռիսկը, որ դեղը չի օգնի` 16% էր, ապա կրճատված կուրսի դեպքում այդ ռիսկը 34% էր։

Քիթ-ըմպանից վերցրած քսուկը ցույց է տվել, որ կրճատված կուրսի դեպքում մանրէները հասցնում են հակաբիոտիկների նկատմամբ այնպիսի կայունություն ձեռք բերել, ինչպես լիարժեք կուրսի դեպքում։ Բացի այդ, երկարատեւ կուրսի կրճատումը դրական ազդեցություն չի թողել երեխաների աղեստամոքսային տրակտի վիճակի վրա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 10-օրյա կուրսի արդյունավետությունը մեծապես գերազանցում է հնարավոր վնասը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ