Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ուղեղի ո՞ր հատվածներն են պատասխանատու կակազելու համար. news.am

Ուղեղի ո՞ր հատվածներն են պատասխանատու կակազելու համար. news.am

Institute for the Developing Mind at Children's Hospital Los Angeles-ի մասնագետ Բրեդլի Փեթերսոնը եւ նրա գործընկերներն ախտորոշման նոր մեթոդ են օգտագործել, որպեսզի պարզեն, թե կակազող մարդկանց ուղեղում ինչ-որ տարբերություններ կա՞ն, թե` ոչ։

Նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել է կակազող եւ չկակազող 47 չափահաս ու 47 երեխա։ Յուրաքանչյուր մասնակցի ուղեղի պատկերը ստացել են պրոտոնային մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի արդյունքում (ավելի վաղ նման աշխատանք իրականացվել էր ֆունկցիոնալ ՄՌՏ-ով)։ Դրանք համեմատելով՝ գիտնականները նկատել են, որ կակազող մարդկանց մոտ վնասված է ո՛չ միայն ուղեղի խոսքի կենտրոնը, այլ նաեւ ուշադրության եւ հույզերի կարգավորման համար պատասխանատու գոտիները։ Դա նաեւ հաստատում են նախորդ հետազոտությունները։ Բրեդլի Փեթերսոնի խոսքով՝ հիվանդության ծանրությունը տատանվում է՝ կախված այն հանգամանքից, թե որքանով են վնասված բոլոր երեք գոտիները։

Գիտնականը նշել է, որ տպավորված էր պրոտոնային մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիայի օգտագործման միջոցով ստացված տվյալներով: Նա հավելել է, որ  կակազելը կարելի է ոչ թե զարգացման, այլ նյարդահոգեբանական բնույթի խանգարում համարել:

Նշենք, որ կակազելը խոսքի խանգարում է, որով տառապում է աշխարհի բնակչության 1%-ը: Կակազող մարդկանց շրջանում նկատվում են խոսքի ռիթմի փոփոխություններ, առանձին հնչյունների կամ ամբողջական բառերի երկարաձգում կամ կրկնում, ինչպես նաեւ` խոսելիս հաճախակի կանգառներ: Երեխաների մոտ կակազումն ախտորոշվում է 2-5 տարեկանում, ավելի հաճախ տղաների, քան աղջիկներ շրջանում, եւ շատ երեխաներ հիվանդությունը հաղթահարում են տարիքին զուգահեռ: Դրանից զատ, խոսքի թերապիան եւս կարող է օգնել այս խնդրի հաղթահարմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Doctor.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ