Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Մարդու քթի մեջ արդյունավետ հակաբիոտիկ է հայտնաբերվել. 1in.am

Մարդու քթի մեջ արդյունավետ հակաբիոտիկ է հայտնաբերվել. 1in.am

Մարդու քիթը պարունակում է մանրէներ, որոնք արդյունավետ հակաբիոտիկ են արտադրում: Սա պարզել են գերմանացի գիտնականները Տյուբինգենի համալսարսանից, հայտնում է Nature ամսագիրը:

Գիտնականները պարզել են, որ մարդու քիթը, որում հաճախ ոսկեգույն ստաֆիլակոկ (Staphylococcus aureus) են հայտնաբերում, մանրէի համար ագրեսիվ միջավայր է: Այնտեղ կան ստաֆիլակոկների այլ տեսակներ, մասնավորապես՝ S. lugdunensis, որը կանխում է պոտենցիալ պաթոգեն մանրէի աճը: Դա նրան հաջողվում է հակաբիոտիկ պարունակող նյութի արտադրության շնորհիվ:

Հետազոտողներին հաջողվել է լաբորատորիայում սինթեզել լուգդունին անվանած միացությունը: Փորձերը ցույց են տվել, որ այն կանխում է S.aureus-ի գաղութների աճը, իսկ կրծողների մաշկի վրա քսելու դեպքում կրծողներին ազատում է վարակից:

Եթե լուգդունինի երկարատև օգտագործումը չի առաջացնում սուպերմանրէների ծագում, որոնք կայուն են բուժման նկատմամբ, ապա այդ դեղը կարող է կանխել հակաբիոտիկների մայրամուտի դարաշրջանը, որը կանխատեսում են շատ մասնագետներ: Գիտնականները, սակայն, նշում են, որ պետք է թերահավատորեն վերաբերվել այդ հնարավորությանը, քանի որ հետագայում նոր հակաբակտերիալ միացության նկատմամբ հնարավոր է կայունություն զարգանա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ