Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Գիտնականներն առնետի թիկունքին մարդկային ականջ են աճեցրել. news.am

Գիտնականներն առնետի թիկունքին մարդկային ականջ են աճեցրել. news.am

Հնարավոր է հինգ տարվա ընթացքում մարդկային ականջ աճեցնել, պնդում են Կիոտոյի համալսարանի ճապոնացի գիտնականները, ովքեր առնետի թիկունքին մարդկային ականջ են աճեցրել: Մասնագետների խոսքով, տվյալ տեխնոլոգիան կարող է օգտագործվել` օգնելու դեմքի զարգացման շեղումներ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ` երեխաներին, ովքեր տուժել են շների հարձակումից: Չափահասները, այդ թվում նաեւ մարտի ընթացքում վիրավորված զինվորները եւ վթարից տուժած մարդիկ, եւս կարող են օգտվել հնարավորությունից, տեղեկացնում է Daily Mail-ը:

Այս պահին մարդկային ականջներն աճեցվում են մարդու կողից վերցված աճառից: Այնուամենայնիվ, դրա համար մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, բացի այդ, աճառի հեռացումը ցավոտ է, իսկ կրծքավանդակը դժվարությամբ է վերականգնվում: Դրան հակառակ, մեթոդը` որպես ելակետային նյութ, բջիջների ընդամենը մի փոքրիկ նմուշ է պահանջում, ընդ որում, պատրաստի ականջը սկսում է աճում է երեխայի հետ միասին:

Կենդանի ականջային աճառ աճեցնելու համար գիտնականները մարդու` աճառային բջիջների մեջ ներմուծված բազմապոտենտ ցողունային բջիջներ են աճեցրել, որոնք հետո վերածվել են մանր գնդիկների եւ օրգանի ձեւավորման հիմք հանդիսացել, այնուհետեւ տեղավորվել են պլաստիկ կաղապարների մեջ: Երկու ամիս անց կաղապարները տարրալուծվել են, իսկ ստացված ականջը հնարավոր դառնում օգտագործել պատվաստման համար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ