Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Խռմփացնելը կարող է վատ հետևանքներ ունենալ. հետազոտություն. tert.am

Խռմփացնելը կարող է վատ հետևանքներ ունենալ. հետազոտություն. tert.am

Քնի հետ կապված խանգարումները, այդ թվում` ապնոեն և խռմփացնելը կարող են վատ հետևանքներ ունենալ մարդու ուղեղի վրա: Այս մասին գրում է Time-ը` վկայակոչելով նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Neurology հանդեսում:

 

Ուսումնասիրությամբ հայտնի է դարձել, որ խռմփացնում են մեծահասակների 19%-40%-ը: Այս տոկոսային չափն աճում է տղամարդկանց դեպքում` տարիքի հետ: Աղբյուրն ուշադրություն է հրավիրում, որ ծնողները երեխաների խռմփացնելուց պետք է ոչ թե պարզապես նյարդայնանան, այլ քայլեր ձեռնարկեն:

 

Բացատրվում է, որ խռմփացնելը ապնոեի` գիտակցաբար կամ անգիտակցաբար շնչառությունը պահելու հետևանք է, որը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Այդպես` մեկ ժամում տասնյակ անգամներ: Իսկ քնած ժամանակ շնչառության ցանկացած ընդհատում կարող  է ազդել ուղեղի վրա: Մասնավորապես, խռմփոցը անուղղակիորեն կարող է հիշողության խնդիրների հանգեցնել, ինչպես նաև` տկարամտության և անգամ Ալցհայմերի հիվանդության:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ