Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

«Լեզվի խթանիչը»՝ քնի ապնոէի շտկման նվազագույն ինվազիվ մեթոդ. news.am

«Լեզվի խթանիչը»՝ քնի ապնոէի շտկման նվազագույն ինվազիվ մեթոդ. news.am

Ամիսներ առաջ քնի ապնոէն շտկելու հնարավորություն ընձեռող նոր պրոցեդուրա է սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչության հավանությանն արժանացել՝ այն հիվանդների համար, ովքեր չեն ցանկանում վիրահատության ենթարկվել, հաղորդում է FoxNews-ը:

 

4 սմ երկարությամբ կողմերով քառակուսի սարքը՝ ենթալեզվային նյարդի խթանիչը, անրակի տակ տեղակայման համար է նախատեսված եւ լարերի օգնությամբ կրծքավանդակի մկանային հյուսվածքների ու լեզվի հիմքի հետ կապ է ապահովում: Այն սենսորի օգնությամբ՝ մկանային կծկումների հաշվին շնչելու յուրաքանչյուր փորձի մասին լեզվի ուղղությամբ ազդակներ հաղորդելու գործառույթ է իրականացնում, որպեսզի վերջինս տեղաշարժվի՝ շնչուղիները չարգելափակելու համար:

 

Քնի ապնոէն բավականին լայն տարածում ունեցող բարդություն է եւ քնած ժամանակ շնչառություն կարճ դադարներով կամ մակերեսային շնչառությամբ է բնորոշվում՝ երբեմն մեկ ժամվա ընթացքում 30 եւ ավելի անգամ: Սովորաբար նորմալ շնչառությունը փռնչոցով կամ շնչահեղձություն հիշեցնող ձայնով է վերականգնվում:

 

«Լեզվի խթանիչի» հեղինակները պնդում են, որ դրա կիրառությունը նվազագույն անհարմարություն է ենթադրում՝ նախկինում քնի ապնոէի դեմ կիրառվող թերապեւտիկ միջոցառումների հետ համեմատությամբ, քանի որ բերանի կամ կոկորդի կտրվածք չի պահանջում, ինչը կարող է սնունդ կուլ տալու ընթացքը բավականին ցավոտ դարձնել: Ավելին՝ վերը հիշատակված պրոցեդուրաները կարող են 7-9 կգ քաշի կորստի պատճառ դառնալ, քանի որ սնվելու կարողության վրա են անդրադառնում:

 

«Խթանիչն օրգանիզմում առկա մեխանիզմների օգնությանն է դիմում՝ հյուսվածքներին անհրաժեշտ լարում հաղորդելու եւ շնչուղիներից հեռու պահելու համար, որպեսզի օգտատերը քնած ժամանակ կարողանա նորմալ շնչել: Այն ընդամենը մարմնի բնական ֆիզիոլոգիան է շահագործում՝ փոքրիկ խթան հաղորդելու համար», - նշել է Բեյլորի բժշկական քոլեջի սինուսային կենտրոնի տնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դոցենտ, գլխի եւ պարանոցի վիրաբույժ դոկտոր Մաս Տակաշիման:

 

Մասնագետը պատրաստվում է առաջիկայում սարքի տեղակայմանը միտված առաջին պրոցեդուրան իրականացնել՝ Հյուսթոնի մեթոդիստական հիվանդանոցնում:

 

Մեթոդի առավելություններից մեկն այն է, որ ցերեկային ժամերին հիվանդը կարող է անջատել սարքը հեռակառավարման վահանակի միջոցով: Բացի այդ, խթանիչի մեջ տեղակայված մարտկոցը 10 տարվա անխափան աշխատանք է երաշխավորում: 

 

Քնի ապնոէն բավականին բարդ խանգարում է եւ կարող է արյան բարձր ճնշման, սրտի կաթվածի, ինսուլտի, ճարպակալման, շաքարախտի, սրտի անբավարարության, անկանոն աշխատանքի կամ առիթմիայի հանգեցնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. naked-science.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ