Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Բժիշկները խորհուրդ չեն տալիս բամբակե փայտիկներով մաքրել ականջները. tert.am

Բժիշկները խորհուրդ չեն տալիս բամբակե փայտիկներով մաքրել ականջները. tert.am

Ականջի մաքրման համար նախատեսված բամբակե փայտիկներն ու հատուկ սփրեյները չեն խրախուսվում քիթ-կոկորդ-ականջաանների կողմից: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով yle.fi-ին: Մասնագետները հիշեցնում են, որ ականջում հավաքվող նյութը պաշտպանում է լսողական ապարատը, և անհրաժեշտության դեպքում ականջները պետք է մաքրի քիթ-կոկորդ-ականջաանը:

 

Mehiläinen-ի հիվանդանոցի փորձագետ, քիթ-կոկորդ-ականջաան Հարի Ռեունանեն նշել է, որ բամբակե փայտիկներն ականջում հավաքված նյութն է՛լ ավելի են խորացնում, թեև արտաքինից ականջն ավելի մաքուր է երևում:

 

Մարդու ականջներում հավաքվող նյութը բաղկացած է քրտինքից, ճարպից և մոմե հումքից, և տարբեր մարդկանց մոտ այդ նյութերի հարաբերակցությունը տարբեր է, սակայն գործառույթը մեկն է՝ պահպանել լսողական ապարատը:

 

Ականջի խոռոչներն այնպես են դասավորված, որ հավաքված ավելորդ նյութը հեռացվում է ինքնըստինքյան, ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս մաքրել ականջները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. petsovet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ