Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քնի ապնոէի հաղթահարման նպատակով նշագեղձերի հեռացումը՝ ասթմայի բարելավման միջոց. news.am

Քնի ապնոէի հաղթահարման նպատակով նշագեղձերի հեռացումը՝ ասթմայի բարելավման միջոց. news.am

PLOS Medicine ամսագրում նկարագրության գտած հետազոտության արդյունքների համաձայն, քնի ապնոէով տառապող երեխաների նշագեղձերի եւ ադենոիդների հեռացումը կարող է ասթմատիկ վիճակի բարելավման հանգեցնել, հաղորդում է FoxNews-ը:

 

«Մի շարք ոչ լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ երեխաների մոտ շնչառական բնույթի խնդիրների առաջացման հանգեցնող երկու բորբոքային հիվանդությունների՝ քնի օբստրուկտիվ ապնոէի եւ ասթմայի միջեւ նշանակալի կապ է գործում: Ընթացիկ հետազոտության շրջանակում մենք հիշյալ փոխկապակցվածության աստիճանի բացահայտմանը միտված առավել լայնածավալ ուսումնասիրությունների իրականացման խնդիր ենք լուծել», - մեկնաբանել է հետազոտության ավագ հեղինակ, Չիկագոյի համալսարանի մանկաբուժության ամբիոնի դոցենտ Ռակեշ Բհատաչարջին: 

 

Չիկագոյի համալսարանականները 3-17 տարեկան ավելի քան 40 հազար երեխաների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ են վերլուծել, ինչի արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ հետազոտության օբյեկտիվում հայտնված՝ ասթմայով տառապող մանուկներից ու դեռահասներից 13 500-ը նաեւ ադենոիդների եւ նշագեղձերի հեռացման է ենթարկվել՝ քնի օբստրուկտիվ ասթմայի դեմ պայքարի համար: Գիտնականները նրանց վերագրվող՝ ասթմայի ախտանշանների բարդության աստիճանի վերաբերյալ՝ վիրահատությունից մեկ տարի առաջ եւ հետո գրանցված տվյալներն են համեմատել: 

 

Համեմատության արդյունքում պարզվել է, որ վիրահատությունից մեկ տարի անց երեխաների մոտ ասթմայի սրացման՝ 30 եւ ինհալատորներով ու ստերոիդներով բուժման նկատմամբ որեւէ արձագանք չդրսեւորող վիճակի, սուր ասթմատիկ ստատուսի 38 տոկոսով նվազ դեպքեր են գրանցվել: Գրեթե նույնպիսի արդյունքներով համեմատական վերլուծություն նաեւ ասթմայով ախտորոշված, սակայն նշագեղձերի եւ ադենոիդների հեռացման չենթարկված 27 հազար երեխաների նկատմամբ է իրականացվել: Ստացված տարբերությունները միայն տարիքին, սեռին եւ բնակության վայրին են վերագրել:

 

Հետազոտության հեղինակները նաեւ նկատել են, որ վիրահատության ենթարկված ասթմատիկ երեխաների մոտ ասթմայի հետ կապված հոսպիտալացման դեպքերի՝ 37 եւ շտապ օգնության բաժանմունք տեղափոխման դեպքերի 26 տոկոսի չափով կրճատում է արձանագրվել:

 

Ասթման տարածվածությամբ եւ հոսպիտալացման պատճառ հանդիսացող երրորդ հիվանդությունն է՝ ԱՄՆ համապատասխանաբար անչափահաս եւ մինչեւ 15 տարեկան բնակիչների շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի գնահատմամբ, ներկայումս ասթմայով ախտորոշված ամերիկացի երեխաների թիվը շուրջ 7,1 մլն է կազմում:

 

Հիվանդությունը նաեւ ամենածախսատարներից է՝ ԱՄՆ-ում ախտորոշվող շնչառական խանգարումների շարքում: Մանակական տարիքի ասթմայի բուժման նպատակով ամեն տարի իրականացվող ուղիղ առողջապահական ծախսերն ավելի քան 50 մլրդ դոլար են կազմում:

 

Թեեւ հետազոտությամբ ապացուցվել է, որ քնի ապնոէի եւ ասթմատիկ ախտանշանների միջեւ որոշակի փոխկապակցվածություն է գործում, գիտահետազոտական խմբի անդամները խոստովանում են, որ ուղիղ, պատճառահետեւանքային բնույթ կրող կապերի բացահայտման համար դեռեւս հավելյալ, առավել լայնածավալ եւ վերահսկելի կլինիկական փորձարկումների կարիք է զգացվում: Բացի այդ, ընթացիկ հետազոտության շրջանակում գիտնականները միայն բժշկական ապահովագրություն ունեցող երեխաների վերաբերյալ տվյալներ պարունակող բազայից են օգտվել:

 

Այդուհանդերձ, չնայած սահմանափակումներին, հետազոտության հեղինակները գտնում են, որ ստացված արդյունքները հետագայում կարող են օգտակար լինել ասթմայի բուժման նոր միջոցների մշակման գործում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. open-dialog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ