Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում

2014 թվականի հուլիսի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնն իսկական հեղաշրջում կատարեց։ Բժիշկներ Ակիրա Իշիյաման և Արթուր Շաքուրյանը՝ «Էրեբունի» բժշկական կենրոնի աշխատակազմի հետ համատեղ, Հայաստանում առաջին անգամ իրականացրեցին Glomus Tympaticum-ի հեռացում։

 

33 տարեկան երիտասարդ կնոջ մոտ հեռացվել է ուռուցքը, որը կարող էր  հանգեցնել ականջներից մեկի ամբողջովին խլացմանը, դեմքի մշտական անզգայացմանը և առաջ բերել կլման ֆունկցիայի հետ կապված դժվարություններ։ Այն կարող էր նաև ձայնային խանգարումների արդյունքում առաջացնել խոսքի դժվարացում։

 

Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենրոնումԼոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման, Էրեբունի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Արթուր Շաքուրյանը, անեսթեզիոլոգ Սարգիս Գաբրիելյանը, բժշկական անձնակազմի այլ անդամներ իրենց ներդրումն ունեցան վիրահատության հաջողության մեջ։ Բժիշկ Գաբրիելյանը բացառիկ ներդրում ունեցավ իր՝ հիվանդի հանդեպ կիրառված հիպոտենզիվ անզգայացում իրականացնելու կարողությամբ, որը նվազեցնում է արյան ճնշումը՝ հնարավորինս պակասեցնելով արյունահոսությունն ուռուցքի հեռացման գործընթացում։

 

Ուռուցքն ամբողջովին հեռացվեց, իսկ հիվանդը 48 ժամվա ընթացքում դուրս գրվեց հիվանդանոցից։ Հետվիրահատական խնամքն իրականցվեց բժիշներ Արթուր Շաքուրյանի, Արմինե Մարտիրոսյանի, նաև Սալբի Աքարագյանի կողմից։


Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենրոնումՎիրահատությունն անհնարին կլիներ իրականցնել՝ առանց Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի RN-BC, MN պրոֆեսոր, «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»-ի համահիմնադիր Սալբի Աքարագյանի օգնության։


Վերոնշյալ հիմնադրամը կենտրոնացած է բարեգործական հիմունքներով ականջախխունջային իմպլանտանտներ նվիրաբերելու և լսողության հետ կապված խնդիրներ ունեցող հայ մանուկներին լսողություն ընծայելուն։ Բժիշկներ Ակիրա Իշիյաման և Սալբի Աքարագյանը հայկական բուժանձնակազմի հետ համատեղ իրականացրել են 76 երեխաների և երիտասարդների 100%-անոց արդյունք ցուցաբերած վիրահատություններ՝ կիրառելով ականջախխունջային իմպլանտանտներ, որոնց շնորհիվ բոլոր 76-ը կարողանում են լսել, խոսել և ոչնչով հետ չմնալ հասարակական կյանքից։


Հատուկ շնորհակալություն և երախտագիտություն է հղվում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և Նարինե Մամիկոնյանին` նախաձեռնած աշխատանքներն իր վրա վերցնելու և վիրահատության արդյունավետ ընթացքն ապահովելու և «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»-ի ջանքերին աջակից լինելու համար։

 

Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենրոնում

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ