Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա

Այս օրերին «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում իրականացվում են հերթական վիրահատությունները պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի, Ռուսաստանի Աուդիոլոգիական և լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բաշխինյանի և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի մասնակցությամբ:

 

Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Ակիրա Իշիյաման խոսեց մեթոդի կիրառության մասին:


Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ակիրա Իշիյամա–   Կոխլեար իմպլանտացիան կատարում ենք երկկողմանի ծանր լսողության և խլության դեպքերում, երբ լսողական սարքերն այլևս անօգուտ են: Նախքան նորածնին հիվանդանոցից դուրս գրելը, նորածնի լսողությունը ստուգում ենք հատուկ ազդակների միջոցով: Եթե երեխան խնդիրներ ունի լսողության հետ, պետք է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և ո՛չ մի դեպքում չթողնել դա ապագայի վրա: Որքան շուտ միջոցառումներ ձեռնարկվեն, այնքան արդյունքն ավելի մեծ և արդյունավետ կլինի: Սկզբնական շրջանում երեխային ամրացնում ենք լսողության սարքը: 6 ամիս այն կրելուց, մանկավարժի հետ հատուկ դասընթացներ անցնելուց հետո ստուգվում է արդյունքը: Այս ամենից հետո, եթե սարքը չի ունենում իր ազդեցությունը, միակ ելքը մնում է վիրահատությունը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սրտաբան Արմինե Մարտիրոսյան:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, սրտաբան Արմինե Մարտիրոսյան–   Խոսենք կոխլեար ներպատվաստման ծրագրի մասին: Երբվանի՞ց է այն մեկնարկել և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:


–   Կոխլեար ներպատվաստման ծրագիրը ներդրվել է 2003թ. , սակայն վիրահատությունները սկսվել են 2004 թվականից: Հայաստանում միայն «էրեբունի» բժշկական կենտրոնն է, որն իրականացնում է կոխլեար իմպլանտացիա: Մինչև օրս կատարվել է 75 վիրահատություն: Մեծահասակներին այս վիրահատությունը ցուցված է այն դեպքում, երբ լսողության կորուստը ժամանակի ընթացքում է տեղի ունենում, և խոսքն արդեն ձևավորված է: Վիրահատվածների մոտավորապես 15-ն են մեծահասակներ, մյուսները երեխաներ են: Վիրահատված երեխաները խոսում են, հաճախում են դպրոց: Ստացված արդյունքը մեզ գոհացնում է:


–   Մեթոդի կիրառման մասին. ո՞ր տարիքում է այն ավելի արդյունավետ:


–   Ինչպես նշեցի, մեծահասակների դեպքում այն արդյունավետ է միայն ձեռքբերովի խլության ժամանակ: Կոխլեար ներպատվաստումը հիմնականում նախատեսված է երեխաների համար, ում մոտ դեռ ձևավորված չէ լսողախոսակցական կենտրոնը:


–   Այդ դեպքում մանրամասնեք, խնդրե՛մ, թե ինչ ծրագիր է իրականացվում երեխայի վաղ շրջանում լսողական խնդիրները հայտնաբերելու ուղղությամբ:


–   Երևան քաղաքի գրեթե բոլոր ծննդատներում կատարվում է նորածինների աուդիոսքրինինգ: Սքրինինգային սարքի միջոցով երեխան հետազոտվում է հետծննդյան 48-72 ժամվա ընթացքում: Ոչ նորմալ լսողության դեպքում երեխան ընդգրկվում է հսկողության մեջ և հետազոտվում հետագա 3, 6 ամսականներում: Ախտորոշումը ճշտելուց հետո, 6 ամսվա ընթացքում, սկսում ենք վերականգնողական աշխատանքները: Երբեմն ծնողներն ուշադրություն չեն դարձնում 2-րդ հետազոտման ժամանակային սահմանին  և բժշկի են դիմում արդեն 4-6 տարեկան երեխայի հետ, որի պարագայում աշխատանքը չի կարող նույնքան արդյունավետ լինել, որքան մինչև 1 տարեկանը: Վիրահատությունից մեկ ամիս անց իմպլանտը միացվում է, և երեխան սկսում է լսել:

 

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա


–   Ի՞նչ հնարավոր բարդություններ կան պացիենտների մեծ տարիքում դիմելու դեպքում:


–   Նորմայում մարդու ուղեղում լսողախոսակցական կենտրոնը զարգանում է մինչև 5 տարեկանը, իսկ եթե, ինչ-ինչ պատճառներով, մինչ այդ ուղեղի հիշյալ կենտրոնը նորմալ զարգացում չի ունենում, ապա 5 տարեկանից հետո սկսում է հետ զարգանալ: Պատկերացրեք, որ բնածին ծանրալսությամբ երեխաների մոտ այդ կենտրոնը մինչև 5տարեկանը մնում է լուռ վիճակում… Այդ իսկ պատճառով էլ այդ տարիքից հետո լսողախոսակցական տեսանկյունից իմպլանտն անարդյունավետ է: Երեխան կլսի, սակայն կկարողանա ընկալել տեղեկատվության միայն մի մասը, իսկ փոխկապակցված խոսք ունենալ չի կարող: Ահա այդ պատճառով էլ պետք է մեծ նշանակություն տալ աուդիոսքրինինգային ծրագրին: 


–   Ինչպիսի՞ իմպլանտի մասին է խոսքը:


–   Իմպլանտը կազմված է երկու բաժնից: Ներքին հատվածը վիրահատական միջոցով է տեղադրվում, իսկ դրսի հատվածը մեզ օգնում է ծրագրավորել, կապի մեջ լինել ներքին իմպլանտի հետ:

 

2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` ականջի իմպլանտացիա


–   Հետվիրահատական ի՞նչ գործընթացներ են զարգանում:


Վիրահատությունից հետո երեխայի հետ հատուկ աշխատանքներ են տարվում, որոնք սովորեցնում են երեխային լսել, ընկալել այդ զգայարանը: Իմպլանտը պարբերաբար ծրագրավորվում է. հնարավոր է լինում ձայնը բարձրացնել, իջեցնել և այլն:

–   4 տարվա ընթացքում՝ 75 իմպլանտ: Այնուամենայնիվ թիվն այնքան էլ մեծ չէ: Ո՞րն է խնդիրը, եթե վերլուծենք: 


–   Դիմողները շատ են, պարզապես իմպլանտներն են քիչ և ուշացված դեպքերն են շատ: Մերժվում են այն դեպքերը, երբ գիտակցում ենք, որ արդյունք չենք ունենալու: Սա ծավալուն, բարդ աշխատանք է, որը հետևողականություն է պահանջում: Ծանր լսողություն կամ խլություն ունեցող երեխաների 90%-ի դեպքում ծնողները չունեն նույն խնդիրը: Բնական է, որ եթե ծնողը լսում է, նա ընկալում է աշխարհը նաև լսողական զգայարանի միջոցով, այս պարագայում նա լիովին չի կարողանում ռեալ գիտակցել ու պատկերացնել իր երեխային՝ այդ աշխարհընկալումից դուրս: Մնացյալ դեպքերում, երբ ծնողները ևս ի ծնե խուլ ու համր են ու շփվում են ժեստերի լեզվով, ընդ որում, իրենց ընկերներն էլ այդպիսին են, այս դեպքում երեխայի լսողական խնդիրներն իրենց համար սովորական բնույթ են կրում: Պետք է ուշադիր լինել երեխայի առողջության նկատմամբ: Պարբերաբար դիմե՛ք հետազոտման: Ձեր աննշան սխալները կարող են հետագայում ճակատագրական դառնալ ձեր երեխաների համար:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ