Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Google-ի նոր ակնոցը ձայները տեղ կհասցնի գանգոսկրի վրա ուղիղ ազդեցությամբ

Google-ի նոր ակնոցը ձայները տեղ կհասցնի գանգոսկրի վրա ուղիղ ազդեցությամբ

Google ցանցային հսկայի ակնոցը (Google Glass) ձայները տեղ կհասցնի ուղիղ մարդկանց գանգով, գրում է Business Insider-ը:

 Պարզվում է՝ այսպես կոչված «իրականության ակնոցը» դա անելու է ձայնի «վիբրացիաների» միջոցով, որոնք էլ հենց հաղորդելու է գանգին:

 

Աղբյուրը նշում է, որ ականջին ներքին տատանումներ ուղարկող տեխնոլոգիաները նորույթ չեն, սակայն մեծ տարածում չունեն:

 

Ավելի վաղ մարդու ոսկորներին վիբրացիաներ ուղարկող ականջակալ էր առաջարկել, օրինակ, Panasonic-ը:

 

«Ոսկրային աուդիոփոխանցում» անվանվող գործողության առավելությունն այն է, որ դա ունկնդրին թույլ է տալիս լսել նաև շրջակա միջավայրի ձայները. ծանրաբեռնված երթևեկությամբ փողոց անցնելու դեպքում Google Glass-ը կրողները ողջ մնալու ավելի մեծ հավանականություն կունենան, քան սովորական ականջակալներով մարդիկ:

 

Google-ը ոսկրային աուդիոփոխանցման հեղինակային իրավունքի համար դիմել էր անցած ամիս: ԱՄՆ-ի Հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովը հրապարակել է իր թույլտվությունը՝ Google Glass-ի թողարկման համար:

 

Դրանք սպասվում են 2014-ին՝ 1500 ԱՄՆ դոլար արժեքով:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ