Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Խորհուրդ չի տրվում ականջը մաքրել բամբակյա փայտիկներով. մասնագետ

Խորհուրդ չի տրվում ականջը մաքրել բամբակյա փայտիկներով. մասնագետ

ԵՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի աշխատակից, «ՍՎՍԸ ՄԵԴԻԿ» ՍՊԸ-ի բժիշկ, աուդիոլոգ Գայանե Սարգսյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց ականջը չմաքրել բամբակյա փայտիկներով: Նրանց համոզմամբ ականջի մեջ ծծմբական գեղձեր կան, որոնք հատուկ պաշտպանիչ նյութեր են արտադրում: «Այն կարող է առաջացնել ծծմբային խցան կամ էլ վնասել ականջի նյարդը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց բժիշկն ու հավելեց, որ այդ խցանը կարող է առաջացնել լսողական խանգարումներ:

 

«Եթե ականջի մեջ որևէ խցան է առաջացել, ավելի լավ է ինքնագործունեությամբ չզբաղվել և դիմել մասնագետի»,- խորհուրդ տվեց Հերացու անվան պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Աղաբաբյանն ու ավելացրեց, որ բամբակյա այդ փայտիկները ավելի լավ է փոխարինել սրբիչի ծայրով:

 

Նրանք նաև նշեցին, որ լսողության խանգարում կարող են առաջացնել նաև բարձր երաժշտությունն ու ականջակալի երկարատև օգտագործումը: «Ավելի լավ է ժամանակ առ ժամանակ այցելել մասնագետի և անցնել համապատասխան բուժզննում», - խորհուրդ տվեցին բժիշկները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ