ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Լսողական խնդիր ունենալիս ականջի մեջ «կամֆորայի» յուղ մի՛ լցրեք, հարեւանների մեթոդներով մի՛ բուժվեք
Այսպիսի խորհուրդ են տալիս ականջաբանները։ Այսօր «Տեսակետ» ակումբում «Նաիրի» բժշկական կենտրոնի ականջաբան Գայանե Սարգսյանը եւ Հերացի պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Արմինե Աղաբաբյանը քաղաքացիներին կոչ արեցին լսողական խնդիրներ ունենալիս անհապաղ դիմել բժշկի։ Նրանք նաեւ խորհուրդ տվեցին ականջը բամբակյա փայտիկներով չմաքրել, քանի որ ծծմբային գեղձերը գրգռվում են եւ մարդու մոտ առաջանում է ծծմբային խցան, որն էլ փակում է լսողությունը։ Նրանք նաեւ հորդորեցին հատկապես նորածինների ականջները այդ փայտիկներով չմաքրել:
Արմինե Աղաբաբյանի խոսքերով՝ մարդու ականջը ստեղծված է այնպես, որ ծամելու, խոսելու ընթացքում բոլոր ավելորդ արտադրությունները դուրս են մղվում, որն էլ կարելի է պարզապես սրբիչով մաքրել։ Այսօր ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ծնված 1000 երեխայից 1-2-ը ծնվում են լսողության բացակայությամբ։ Տարվա ընթացքում նրանց միանում են եւս 1-2-ը՝ տարբեր պատճառներով։ Մարդ լսողության կորուստ կարող է ունենալ զարկերակային բարձր ճնշման, շաքարային դիաբետի, պարանոցի օստեոխոնդրոզի եւ մի շարք այլ պատճառներով։
Մասնագետների խոսքերով, երբ ծնողներն իմանում են իրենց երեխաների լսողության խնդրի մասին, շատ հաճախ խուսափում են նրանից, որ երեխան լսողական սարք կրի, սակայն երբ զգում են, թե ինչպես է երեխան հետ մնում իր հասակակիցներից խոսքի զարգացման առումով, դիմում են մասնագետի եւ այդ սարքը ձեռք բերում։
Արմինե Աղաբաբյանի խոսքերով՝ լսողական սարքի վաղաժամ կրումը կանխում է նաեւ լսողության նյարդի ավելի շատ վնասվելը, քանի որ նյարդը սկսում է աշխատել։ Լսողական սարքերը լինում են ներականջային եւ հետականջային։ Կախված չլսելու աստիճանից՝ այդ սարքերը տեղադրվում են կամ վիրահատական ճանապարհով կամ պարզապես՝ ականջի հետնամասում։ Բարձր երաժշտությունը, կրակոցները, աղմուկը նույնպես վնասակար են լսողությանը։ Մասնագետների խոսքերով՝ մեծահասակների մոտ լսողության խանգարումները սկսում են 50 տարեկանից հետո՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից։ Երեխաների մոտ այն կարող է ժառանգական բնույթ կրել։
19.11.2012 Կարդացեք նաև
14.05.2020
11.09.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ