Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Մարդու համար ամենատհաճ ձայնը ապակու վրա դանակի խզզոցն է

Մարդու համար ամենատհաճ ձայնը ապակու վրա դանակի խզզոցն է

 

Ապակու վրա դանակի խզզոցը ճանաչվել է ամենատհաճ ձայնը, որն ընդունակ է ընկալել մարդու ականջը: Այդ մասին են վկայում Նյուքասլի համալսարանի գիտնականների անցկացրած հարցումների արդյունքները, որոնք ուսումնասիրում են գլխուղեղի ռեակցիան տարատեսակ ձայների հանդեպ:

 

Ինչպես այսօր հայտնել են բրիտանացի ԶԼՄ-ները, ուսումնասիրության համար 13 կամավորների առաջարկվել է լսել 74 ձայնագրություն՝ տարբեր աղմուկներով: 

 

Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները պարզել են, որ աղմկոտ ձայներն ավելի ուժեղ ռեակցիա են առաջացնում ուղեղում, քան հաճելիները:

 

Աղմուկներն ակտիվացնում են ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանում է մարդու զգացմունքների համար: 

 

Բացի ապակու վրա դանակի խզզոցից, տհաճ է համարվել նաև կավիճով գրատախտակի վրա գրելու ձայնը: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. http://kumertau.bezformata.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ