Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Երևանում մեկնարկեց քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին նվիրված գիտաժողովը

Երևանում մեկնարկեց քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին նվիրված գիտաժողովը

Երևանում այսօր մեկնարկեց միջազգային գիտագործնական եռօրյա սիմպոզիումը` նվիրված քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում առկա հարցերին: Սիմպոզիումին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Գերմանիայից:

ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է նպաստել քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության որակի բարելավմանը:

Նրա խոսքերով` առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է այս ծառայության զարգացմանը մեր հանրապետությունում, փորձում է ավելի բարելավել ծառայության որակը ինչպես հիվանդանոցային ցանցում, այնպես էլ պոլիկլինիկաներում: «Հուսով ենք, որ ներկա գիտաժողովը հնարավորություն կտա բոլոր բժիշկներին միավորել, որպեսզի լուծվեն ոլորտում առկա խնդիրները և նպաստել հիվանդների կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև լուծել հաշմանդամության կանխման հիմնախնդիրները թե մեծահասակների, թե մանկահասակների շրջանում»,- ասաց փոխնախարարը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ