Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Հայաստանում քթի վիրահատությունների թիվը տարեկան աճում է 5-10%-ով. մասնագետ

Ռինոպլաստիկան (քթի ձևի շտկում) առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների թվում, և տարեցտարի այդ վիրահատությունների թիվն աճում է 5-10 տոկոսով, ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ծառայության ղեկավար Գնել Անանյանը։

 

«Հայերն, այսպես կոչված, «կովկասյան քիթ» ունեն, սա մեր գենոտիպն է՝ մի փոքր մեծ քիթ՝ ստորին հատվածը ներքև իջած, և, բնականաբար, վիրահատության ժամանակ քիթը համապատասխանեցվում է դիմագծերին»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

 

Անանյանը նշեց, որ էսթետիկ նպատակով ռինոպլաստիկայի են դիմում 25-30 տոկոսը, մնացած դիմողները վիրահատության են գնում ֆունկցիոնալ խախտումների և թերությունների պատճառով։ Ըստ նրա, քթի ձևը փոխել ցանկացողների առյուծի բաժին են կազմում կանայք։

 

Նրա խոսքերով, ռինոպլաստիկան պլաստիկայի ոլորտ է, որը կապված է հոգեբանական նրբությունների և զգացումների հետ։ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մենք վիրահատություն չենք արել և փորձել ենք համոզել մարդուն, որ հրաժարվի այդ մտքից՝ տեսնելով, որ վիրահատված լինելու ցանկությունը բխում է զգայական վիճակից, կապված է բարդույթների հետ և իրական պատճառներ չունի»,- ասաց Անանյանը։

 

Փորձագետն ավելացրեց, որ քթի ձևի շտկումն իրականացվում է կոնկրետ մարդու դիմագծերին համապատասխան։ Մասնավորապես, նա նշեց, որ քիչ վեր ցցված քիթը չի սազում հայերին։ «Հնարավոր չէ մարդու քիթը կատարյալ դարձնել, յուրաքանչյուր դեմք ինքնատիպ է և անհատական մոտեցում է պահանջում»,- ասաց նա։

 

Միաժամանակ Անանյանը նշեց, որ Հայաստանում ռինոպլաստիկայի արժեքը բավական մատչելի է՝ 1000-1500 դոլար։ «Կարծում եմ, որ համաշխարհային գների համեմատ, սա անհամեմատ էժան է, մենք արտերկրից մեծ թվով հիվանդներ ունենք, որոնց գրավում է գների մատչելիությունը»,- ասաց նա։ Մասնագետը պարզաբանեց, որ վիրահատության գինը ձևավորվում է, հիմնականում, օգտագործվող նյութերից կախված, իսկ բժշկի ծառայությունները նվազագույն են։

 

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ծառայության ղեկավարն ավելացրեց, որ լինում են դեպքեր, երբ հիվանդը դժգոհ է մնում արդյունքից, բայց դա կախված է ոչ միայն հիվանդի հոգեբանական պատկերից, այլ նաև բժշկի վիճակից։ «Չի սխալվում նա, ով չի աշխատում»,- ասաց նա։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ