ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
ՀՀ ԱՆ. Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձել է իրականություն
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում:
Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։
Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:
«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումը լայնածավալ մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա»,- հայտնել է Գևորգ Սիմոնյանը` հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։ Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն։
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է, որ իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլկների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/` ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, առաջին ալոգեն փոխպատվաստումը կատարվել է Նիգերիայից 5 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն:
Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների շուրջ 85%-ին։
Նշենք, որ երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։
«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն, կարող է ներդրվել մեր երկրում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար»,- ընդգծել է Սամվել Դանիելյանը:
Հարկ է հիշեցնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեր հիվանդները նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում` շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:
28.07.2021 Կարդացեք նաև
Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...
19.09.2019
Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...
13.05.2019
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից սարքավորումով...
11.04.2017
Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...
27.10.2016
Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...
03.06.2016
Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...
19.04.2016
Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները...
11.12.2015
Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...
09.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ