Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը. news.am

Բժիշկները հերքել են թարմ արյան փոխներարկման օգտակարության մասին առասպելը. news.am

Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականները:

Բժիշկները գնահատել են Ավստրալիայի, Կանադայի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի հիվանդանոցներից 31.5 հազար հիվանդի շրջանում մահվան ելքի թիվը, որոնց մոտ իրականացրել են հեմոտրանսֆուզիա: Պարզվել է, որ թարմ արյուն ստացածների շրջանում մահացությունը կազմել է 9.1%: Հին արյան փոխներարկմամբ փրկել չհաջողված դեպքերն ավելի քիչ են՝ 8.7%: Գիտնականները նշել են, որ ցուցանիշների վրա չեն ազդել արյան խումբը, ախտորոշումը, հիվանդանոցը կամ երկիրը:

Հոդվածի հեղինակների խոսքով՝ իրենց աշխատանքը վերջ է դնում վիճաբանություններին այն մասին, արդյո՞ք արյունը փչանում է պահպանելիս, եւ արդյո՞ք դրա թարմությունը նշանակություն ունի փոխներարկման արդյունավետության մեջ:

Բժշկական տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս արյունը պահպանել մինչեւ 42 օր: Փոխներարկման համար առաջին հերթին ավելի հին կենսաբանական նյութ են օգտագործում, սակայն դրանում կենսաքիմիական, կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխությունների շուրջ մտահոգություններ կան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. med-look.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ