Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Լեյկեմիայի փորձարարական բուժումն օգնել է հիվանդների 93 տոկոսին. news.am

Լեյկեմիայի փորձարարական բուժումն օգնել է հիվանդների 93 տոկոսին. news.am

Լեյկեմիայի ուշ փուլերում փորձարարական իմունաթերապիան ցույց է տվել արդյունավետություն. հիվանդների 93%-ի մոտ, ովքեր բուժում են ստացել, սկսվել է վերականգնողական գործընթաց: Այդ մասին հայտնում են Fred Hutchinson Cancer Research Centre-ի գիտնականները:

Գիտնականներն առանձնացրել են հիվանդների Т-բջիջները եւ գենետիկական մոդիֆիկացիայի են ենթարկել, ինչը հանգեցրել է նրանց մակերեւույթին CAR ռեցեպտորի ի հայտ գալուն: Այդ ռեցեպտորն ի վիճակի է ճանաչել ուռուցքային բջիջները, որոնք իրենց մակերեւույթին CD19 են կրում: Հենց այդ նշիչն է բնութագրական լեյկեմիայի շատ բջիջների համար: Հիվանդների օրգանիզմ CAR-T բջիջների ներմուծումը հանգեցրել է ուռուցքային բջիջների ոչնչացման:

Հետազոտությանը 29 մարդ է մասնակցել, որոնց արդեն չէին օգնում բուժման այլ միջոցները: Երբ նրանք փորձարարական բուժման կուրս են անցել, վերականգնում է դիտարկվել 27 հիվանդի մոտ (93%):

Գիտնականներն առայժմ չգիտեն, թե որքան կպահպանվի բուժման արդյունքը եւ ինչպիսին կլինեն նման թերապիայի երկարաժամկետ հետեւանքները: Բացի այդ, որոշ հիվանդների մոտ դիտարկվել են բավականին լուրջ երկրորդական էֆեկտներ, որոնք կապված են փորձարարական իմունաթերապիայի հետ: Ամեն դեպքում, գիտնականները նշում են, որ ստացված արդյունքները շատ հուսադրող են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. oncoclub.eu
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ