ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում
«Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում» թեմայով գիտաժողովը նվիրված է Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի և «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամի ջանքերով:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության» (ԱՀԿ) և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի» (ՀՀՖ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Ապրիլի 17-ը կազմակերպիչներն ընտրել են ոչ պատահական, քանզի այդ օրը ծնվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ստեղծող Ֆրենկ Շնայբելը: Օրը կոչված է բարձրացնելու արյան մակարդման գործընթացների խախտման հետ կապված ժառանգական հիվանդության վերաբերյալ իրազեկությունը և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու այն խնդիրներին, որոնց հետ բախվում են հեմոֆիլիայով հիվանդները:
Հայաստանում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը նշվում է 2006 թվականից:
Հեմոֆիլիան ժառանգական ծանրագույն հիվանդություններից մեկն է՝ պայմանավորված արյան մեջ մակարդման գործոնների պակասով: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է հաճախակի արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել հիվանդի մահվան, իսկ հաճախակի արյունազեղումները հոդերում բերում են վաղ հաշմանդամության: Ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում:
Հիվանդության դեպքերի կեսը կրում է ընտանեկան բնույթ: Ժառանգական մեխանիզմի հետևանքով հիվանդությունն ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ: Կանայք հեմոֆիլիայի գենը կրողներն են:
Ըստ ԱՀԿ տվյալների` աշխարհում հեմոֆիլիայով տառապում են 400 հազար մարդ:
Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը:
Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 ԱՄՆ դլ:
2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվում են հակահեմոֆիլային գործոններ: Աջակցում է նաև շվեյցարական «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամը, որի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լաբորատոր-ախտորոշիչ սարքեր, շարժական սոնոգրաֆ, ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան հեմոֆիլիայի բուժական ուղեցույց, ինտերնետային կայք և հիվանդների առցանց ռեգիստր, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ինչպես նաև արտերկրում վերապատրաստվել են մասնագետներ:
Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 248 հիվանդ, որոնցից 65-ը` երեխաներ:
ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արյունաբանության ոլորտում ամբասիր և արհեստավարժ աշխատանքի համար ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ արժանացան պատվոգրերի:
15.04.2016 Կարդացեք նաև
Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...
19.09.2019
Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...
13.05.2019
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից սարքավորումով...
11.04.2017
Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...
27.10.2016
Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...
03.06.2016
Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...
19.04.2016
Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները...
11.12.2015
Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...
09.11.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ