ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Լեյկեմիայի բուժման նոր դեղը քիմիաթերապիայից ավելի արդյունավետ է. news.am
Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները:
Գիտնականները Johnson & Johnson եւ AbbVie ընկերությունների մշակած Իմբրուվիկա (Imbruvica) դեղի արդյունավետությունը համեմատել են քիմիաթերապիայի հետ: Հետազոտությանը 65-ն անց, քրոնիկական լեյկեմիայով տառապող 269 հիվանդ է մասնակցել:
Յան Բուրգերն ու իր գործընկերները ցույց են տվել, որ այն մարդկանց մեջ, ովքեր Իմբրուվիկա են ընդունել, լեյկեմիայից մահացությունը 84 տոկոսով պակաս էր այն հիվանդների ցուցանիշների համեմատ, ովքեր քիմիաթերապիայի կուրս են անցել: Դեղի կուրսի ընդունումից մեկ ու կես տարի անց հիվանդների 90 տոկոսի մոտ հիվանդության կրկնության ոչ մի նշան չի հայտնաբերվել:
Իմբրուվիկա ստացած հիվանդների մոտավորապես 86 տոկոսի մոտ ուռուցքի ծավալի առնվազն կրկնակի նվազում է արձանագրվել, իսկ քիմիաթերապիա ստացած հիվանդների` սոսկ 35 տոկոսի մոտ: Նոր դեղը ստացած հիվանդների 4 տոկոսի մոտ է լիակատար առողջացում արձանագրվել, քիմիաթերապիա անցած հիվանդների մոտ այդ ցուցանիշը կազմել է 2 տոկոս:
Ինչպես նշել է բժիշկ Ալեսանդրա Տադեսչին, դեղը նաեւ զգալիորեն բարելավում է ոսկրածուծի աշխատանքը, ինչը հատկապես կարեւոր է տարեց հիվանդների համար, որոնց մահացության պատճառներից մեկը հենց ոսկրածուծի վատ աշխատանքն է:
Այժմ դեղագործական ընկերություններն ուզում են Իմբրուվիկա օգտագործելու հավանություն ստանալ քրոնիկական լեյկեմիայի առաջնային բուժման համար: Առայժմ այն հավանություն է ստացել` օգտագործելու այն հիվանդների բուժման համար, ովքեր թերապիայի գոնե մեկ կուրս արդեն անցել են, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դեղի օգտագործումն ի սկզբանե արդյունավետ է եղել:
11.12.2015 Կարդացեք նաև
Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...
19.09.2019
Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...
13.05.2019
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից սարքավորումով...
11.04.2017
Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...
27.10.2016
Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...
03.06.2016
Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...
19.04.2016
Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...
09.11.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYYAVUhV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ