Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Կանադացի բժիշկը երկաթե ձկնիկ է «ստեղծել», որը մարդկանց փրկում է սակավարյունությունից (լուսանկարներ). tert.am

Կանադացի բժիշկը երկաթե ձկնիկ է «ստեղծել», որը մարդկանց փրկում է սակավարյունությունից (լուսանկարներ). tert.am

Վեց տարի առաջ կանադացի բժիշկ Քրիստոֆեր Չարլզն ուղևորվել էր Կամբոջիա, որտեղ նկատել էր, որ երեխաներից շատերը փոքրամարմին են, թույլ և նկատելի մտավոր հետամնացություն ունեն, գրում է adme.ru-ն։

 

Մեծահասակներն էլ հաճախ ունենում էին ուժեղ գլխացավեր և չէին կարողանում աշխատել։

 

Հենց այդ ժամանակ էլ Քրիտոֆեր Չարլզի մոտ առաջանում է «երկաթե ձկնիկի» գաղափարը, որն այժմ օգնում է նվազեցնել արյան մեջ երկաթի դեֆիցիտը։

 

Նման տարածում գտած խնդրի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է օգտագործել բավականաչափ վիտամիններ և սննդային հավելումներ, որոնք ձեռք բերելու հնարավորություն սոցիալապես անապահով մարդիկ իրենց թույլ չեն կարող տալ։

 

Այդ պատճառով նա առաջարկեց երկաթե ձկնիկը, որը ճաշ պատրաստելիս մոտ 10 րոպե եռացնելուց հետո, ջրին հաղորդում է չափահաս օրգանիզմին անհրաժեշտ երկաթի չափաբաժնի 75%-ը։

 

Աշխարհում մոտ 2 մլրդ մարդ սակավարյունություն ունի, որը շատ դեպքերում կարող է հանգեցնել մահվան։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ