Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Ցողունային բջիջներից ստացված արյունը կփոխարինի՞ դոնորականը

Ցողունային բջիջներից ստացված արյունը կփոխարինի՞ դոնորականը

Էդինբուրգի համալսարանի գիտնականները ցողունային բջիջներից գենային ինժեներիայի միջոցով արյուն ստանալու տեխնոլոգիա են մշակել: Նրանց հաջողվել է ինդուկցված պլյուրոպոտենտ ցողունային բջիջներից էրիթրոցիտներ ստանալ (iPS, որեւէ հյուսվածքի հասուն բջիջներ՝ վերածրագրավորված որպես ցողունային): Գիտանականներն  առաջին խմբի արյան պատկանող էրիթրոցիտներ են «աճեցրել», որոնք համատեղելի են մյուս բոլոր խմբերի հետ:

 

Շուտով կսկսվեն գենային ինժեներիայով ստացված արյան կլինիկական փորձարկումները: Առաջինն այն կստանան ծանր հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ թալասեմիայով 3 հիվանդ, ովքեր պարբերաբար արյան փոխներարկման կարիք ունեն, հաղորդում է Gen-ը:

 

«Մենք եղանք առաջինը, ում հաջողվեց լավ որակի, արյան փոխներարկման անվտանգության չափանիշներին համապատասխան արհեստական արյուն ստանալ»,- հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Մարկ Թերները (Marc Terner), The Telegraph-ին տված հարցազրույցում: Հետազոտությանը 5մլն եվրո է հատկացվել:

 

Հետազոտողները համարում են, որ հաջող փորձարկումների դեպքում նման արյունը մոտ 20 տարի հետո կարտադրվի արդյունաբերական մասշտաբներով:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. stemcellclinic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ