Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Հայաստանում այսօր կա 238 հեմոֆիլիայով հիվանդ, որոնց 70 տոկոսը հաշմանդամ է

Հայաստանում այսօր կա 238 հեմոֆիլիայով հիվանդ, որոնց 70 տոկոսը հաշմանդամ է

Հեմոֆիլիան արյան ժառնգական հիվանդություն է, որն առաջանում է X քրոմոսոմի վնասվածության պատճառով: Հիվանդությունը հայտնի է նաև «արքայական հիվանդություն» անունով, քանի որ Նիկոլայ Երկրորդի որդին ևս հիվանդ է եղել հեմոֆիլիայով:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանն ասաց, որ ընկերությունը ստեղծվել է 2006 թվականից, այժմ արդեն կենտրոնում կա հոգեբան, որը շատ անհրաժեշտ է հիվանդներին: Սակայն այս հիվանդների համար դեռևս մեր երկրում չկա անհրաժեշտ դեղորայքը. «Այժմ արդեն մենք պիտի ունենայինք 1 մլն 200 հազար դեղամիջոց, որպեսզի կարողանայինք բուժումն իրականացնել, սակայն մենք դեռևս այդքան դեղամիջոց չունենք: Եթե ժամանակին կարողանանք մանկահասակ երեխաների մոտ պրոֆիլակտիկ բուժում իրականացնել, կկարողանանք երեխաներին փրկել հաշմանդամությունից»:

 

Նա նշեց, որ հիվանդների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, և որքան շուտ բուժում իրականացվի,այնքան ավելի հեշտ կլինի հետագա բարդություններից խուսափելը: Մեզանում յուրաքանչյուր հիվանդին բաժին ընկնող դեղորայքի տոկոսը պետք է լինի գոնե 1, որպեսզի հիվանդները կարողանան օգնություն ստանալ, սակայն դեռևս Հայաստանը չունի այդքան դեղամիջոց: 

 

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ հեմոֆիլիայով հիվանդների դեղորայքը ստացվում է դոնորական արյունից` արյան պլազմայի միջոցով. «Յուրաքանչյուր 100 մարդուց 40-ը պիտի դոնորության գան, սակայն մեզանում մեկ-երկուսն էլ չեն գալիս: Մենք խնդրում ենք այլ երկրների՝ հումանիտար ճանապարհով օգնել մեզ: Մեր երկրում դոնորութունը շատ ցածր մակարդակի վրա է»:

 

Նա հավելեց, որ Հայաստանում այսօր կա 238 հեմոֆիլիայով հիվանդ, որոնց 70 տոկոսը հաշմանդամ է: Հիվանդությունն արտահայտվոմ է տարբեր տեսակի արյունահոսություններով` քթային, դեռահաս տարիքում` սափրվելու ժամանակ, հետվիրահատական, թեթև միջամտությունից առաջանում են կապտուկներ, հոդերի և որովայնի մեջ կարող են լինել արյունահոսություններ. «Երբ հոդի մեջ արյուն է կուտակվում, հոդի շարժունակությունը խախտվում է, ոսկրային հյուսվածքի խանգարարումներ են առաջանում, առաջ է գալիս հաշմանդամություն: Այժմ մեր հեմոֆիլիկների շուրջ 40 տոկոսը հոդային խախտում ունեն»։ 

 

Նշենք, որ 4 տարիների ընթացքում Հայաստանում կատարվել է շուրջ 20 վիրահատություն, իսկ 2013 թվականի առաջին եռամսյակի համար անհրաժեշտ դեղորայքն արդեն ստացվել է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ