Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Հայաստանի գլխավոր արյունաբան. Դոնորական արյան վարակային անվտանգությունն ապահովված է

Հայաստանի գլխավոր արյունաբան. Դոնորական արյան վարակային անվտանգությունն ապահովված է

Դոնորական արյան վարակային անվտանգությունն ապահովված է: Հարցը Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության  Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Եվրախորհրդի արյան փոխներարկման կոմիտեի չափանիշներին համապատասխան, դոնորական արյան նմուշները արյան միջոցով փոխանցվող հետեւյալ վարակների առկայության ստուգման  պարտադիր հետազոտության են ենթարկվում. վարակային հեպատիտ B, վարակային հեպատիտ C, սիֆիլիս, ՄԻԱՎ, բրուցելյոզ: Այդ հետազոտությունները երաշխավորում են  դոնորական արյան վարակային անվտանգության ապահովումը», - նշել է գլխավոր արյունաբանը: Ըստ նրա՝  2011թ. տարատեսակ վարակների հայտնաբերման պատճառով արյան 700 նմուշ ոչ պիտանի է ճանաչվել:

 

Սմբատ Դաղբաշյանի խոսքով, դոնորական արյան նմուշների պարտադիր հետազոտությունները հնարավորություն են ընձեռում որոշել արյան կարգն ու ռեզուսը: «Հայաստանի բնակչության 28,2%-ի արյունն առաջին կարգի է, 50,2% -ինը՝ երկրորդ, 13,6% -ինը՝ երրորդ, իսկ 8%-ինը՝ չորրորդ: Մոտ 88%-ի արյան ռեզուսը դրական է, 12% -ը՝ բացասական», - ասել է նա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ