Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Բժիշկ. Հայաստանի կառավարությունը լուծել է երկրում արյան բավարար պաշարներ ունենալու հարցը

Բժիշկ. Հայաստանի կառավարությունը լուծել է երկրում արյան բավարար պաշարներ ունենալու հարցը

Մեր դոնորները բավական առողջ են, նրանք մշտապես գտնվում են բժիշկների հստողության տակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի առողջապահության նախարարության արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դագբաշյանը:

 

Նրա խոսքով, արյուն հանձնող մարդկանց մոտ, ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս, նոր, երիտասարդ արյան բջիջներ, իսկ վերջիններիս օգնությամբ կարելի է արդյունավետորեն պայքարել տարբեր վարակների դեմ: «Դրանից հետեւում է, որ 450 մլ ծավալով արյուն հանձնելը անհրաժեշտ միջոց է, որը որ մի կերպ վտանգավոր չէ առողջության համար: Հետազոտությունների համաձայն, տամարդկանց խորհուրդ է տրվում արյուն հանձնել տարեկան 5 անգամ, իսկ կանանց՝ 4 անգամ»,-ասաց արյունաբանը:

 

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի կառավարությունը մտածել է, որպեսզի մենք արյան բավարար պաշար ունենանք:

 

Անդրադառնալով արյունաբանական կենտրոնի խնդիրներին, Դագբաշյանը հայտարարեց, որ կենտրոնը փոխպատվաստման բաժանմունքի կարիք ունի, որտեղ հնարավոր կլինի ողնուղեղի փոխպատվաստում իրականացնել, ընդգծելով, որ նման բաժանմունք բացելու դեպքում այն առաջինը կլինի տարածաշրջանում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ