ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Արյունատվության միջբուհական ակցիային մասնակցել է 500 երիտասարդ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին մասնակցում էին պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի է՝ իրականացնում է անվարձահատույց արյունատվության ակցիաներ։
«Այս ակցիան երկու կարևորագույն նշանակություն ունի. նախ հետազոտվում է երիտասարդների արյունը, առողջական վիճակը, եթե կան խնդիրներ, դրանց մասին տեղեկանում ենք և համապատասխան ընթացակարգով իրականացնում ենք բուժական պրոցեսը։ Բացի այդ, նման անվարձահատույց ակցիայով կարողանում ենք օգտակար լինել մարդկանց, ովքեր արյան բաղադրամասերի կարիք ունեն»,- նշել է նա:
Հիմնադրամից հայտնում են, եթե 10 տարի առաջ նման միջոցառումներին մասնակցում էր ընդամենը 20 երիտասարդ, ապա այսօր՝ 500, ինչը նշանակում է, որ հանրության վերաբերմունքը դոնորությանը, մարդասիրական մոտեցումներին դրականորեն փոխվում է։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է նաև, որ անվարձահատույց արյունատվությունը նվիրված է նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների միջազգային տոնին, որի շրջանակներում իրականացվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։
Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրել են համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապևտի մոտ, որից հետո միայն թույլատրվել է նրանց կատարել արյունատվություն։ Ուսանողները նշում են, որ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության անվարձահատույց ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության, հատկապես երիտասարդության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Նշենք, որ տարեցտարի ոչ միայն ավելանում է արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլև նման ակցիաները դառնում ավելի հաճախակի։
10.11.2012 Կարդացեք նաև
Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...
19.09.2019
Արյունային ցողունային բջիջները փոքրիկ հրաշքներ են: Նրանք թաքնվում են առանձին բջջում և նրան նվիրում արյունատար համակարգ վերականգնելու ունակություն, որոշ չափով կենսաբանական Մեծ Պայթյունի նմանությամբ...
13.05.2019
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է Մեգիել ընկերության արտադրության նոր, ժամանակակից սարքավորումով...
11.04.2017
Թարմ արյան փոխներարկումը (հեմոտրանսֆուզիա), որում երկարատեւ պահպանման հետեւանքով նստվածք չկա, չի նվազեցնում հիվանդների շրջանում մահացության ցուցանիշը: Սա պարզել են Կանադայի Մաքմասթերի...
27.10.2016
Սալիցիլաթթուն առանցքային միացություն է ասպիրինի եւ դիֆլունիզալի նման հակաբորբոքային դեղերում, այն դադարեցնում է բորբոքումը եւ նույնիսկ քաղցկեղային բջիջների զարգացումը: Իսկ թե ինչ եղանակով է...
03.06.2016
Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության...
19.04.2016
Լեյկեմիայի բուժման նոր դեղը կարող է քիմիաթերապիայից ավելի արդյունավետ լինել: Ամեն դեպքում, դա են ցույց տալիս վերջին հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ամերիկացի գիտնականները...
11.12.2015
Բրիտանացի մեկամյա Լեյլա Ռիչարդսն աշխարհում «լեյկեմիա» ախտորոշմամբ միակ հիվանդն է, որի բուժման համար կիրառվել են գենաթերապիայի մեթոդներ: Այս մասին հայտնում է BBC-ն...
09.11.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfiBhfB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ