Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր: 

 

ԱՄՆ-ի Վերմոնտի համալսարանի կենսաբանները` համագործակցելով Ճապոնիայի Կարմիր Խաչի արյան կենտրոնի և Ֆրանսիայի Արյան փոխներարկման ազգային ինստիտուտի  գիտնականների հետ, արյան անհամատեղելիության մեծամասշտաբ հետազոտություններ են կատարել: Փորձարարությունների ընթացքում մասնագետները էրիթրոցիտների մակերեսին հայտնաբերել են երկու սպիտակուց` ABCB6 և ABCG2, որոնք պատասխանատու են նախկինում անհայտ արյան խմբերի համար և այդ սպիտակուցներով էլ որոշվել են լանգերայս (Langereis blood types) և ջունիոր (Junior blood types) տիպերի արյան խմբերը: 

 

Կենսաբանները կարծում են, որ այդ խմբերի հայտնաբերումը որոշ մարդկանց համար կարող է «կյանքի և մահվան հարց» համարվել, գրում է Science Daily-ն:

 

Հետազոտության ղեկավարի խոսքերով` արյան փոխներարկման ժամանակ լանգերայս և ջունիոր խմբերի դեպքում անհամապատասխանության խնդիրը հազվադեպ է հանդիպում: Սակայն որոշ էթնիկ խմբեր մեծ վտանգի են ենթարկվում:

 

«Ավելի քան 50 հազար ճապոնացի ունի բացասական ռեզուսով ջունիոր խմբի արյուն, որի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ արյան փոխպատվաստման և մոր ու պտղի արյան անհամատեղելիության ժամանակ»- նշել է հետազոտության ղեկավարը:

 

Մինչև վերջերս հայտնաբերված էր արյան խմբերի համար պատասխանատու 30 սպիտակուց, բայց այժմ դրանց քանակը ավելացել է ևս երկուսով: Նման վերջին բացահայտումը կատարվել էր 10 տարի առաջ:

 

«Հայտնաբերված սպիտակուցներից երկուսն էլ կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար (մասնավորապես կրծքագեղձի)»- շեշտել են գիտնականները:

 

Այնուհետև գիտնականների խումբը գենետիկ թեստեր է անցկացրել, որոնք փաստում են նոր սպիտակուցների կապը` լանգերայս և ջունիոր արյան խմբերի ձևավորման հարցում:

 

Արյան փոխներարկման միջազգային ընկերությունն առանձնացնում է արյան 28 լրացուցիչ խմբեր` դաֆֆի, կիդդ, դիեգո, լյուտերան և այլն, և այդ ցուցակում մինչ այսօր ըդգրկված չեն եղել լանգերայսը և ջունիորը:

Հեղինակ. Մարո Գաբրիելյան,Ըստ Sciencedaily–ի նյութերի
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ