Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդներից 57-ը երեխաներ են

Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդներից 57-ը երեխաներ են

Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը երեխաներ են:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, այսօր հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ /10 000 տղամարդուց մեկը/: Հիշեցնենք, որ երեկ նշվում էր հեմոֆիլիայի միջազգային օրը:

Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը: Յուրաքանչյուր վտանգից խուսափելու և լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Նմանատիպ ամեն մի ներարկման արժեքը կազմում է 100-120 դոլար: Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ:

Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումները առաջացնում են հողերի քրոնիկական բորբոքում, հետագայում` հաշմանդամության:

Ըստ էության, բուժման ենթակա են այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը: Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 դոլար:

2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր, որի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ:
ԱՆ փոխանցմամբ, համագործակցության արդյունքում իրականացվել է բավականին մեծ աշխանաք` Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում վերապատրաստվել են մասնագետ-արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ և այլն:

Սկզբնաղբյուր. parorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ