Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Ֆրանսիայում առաջին անգամ արհեստական արյուն են ներարկել մարդու օրգանիզմ

Ֆրանսիայում առաջին անգամ արհեստական արյուն են ներարկել մարդու օրգանիզմ

Ֆրանսիայի Փիեր և Մարի Կյուրիների անվան համալսարանի գիտնականները աշխարհում առաջին անգամ մարդու օրգանիզմ արհեստական արյուն են ներարկել, որը աճեցվել էր ցողունային բջիջներից: Այս մասին տեղեկացնում է New Scientist-ը:


Կենդանիների վրա հաջող փորձ կատարելուց հետո, հետազոտողները կամավորներից վերցրել են ոսկրածուծի նմուշ և դրանցից առանձնացրել արյունաստեղծ ցողունային բջիջներ: Օգտագործելով մի խումբ ազդանշանային մոլեկուլներ, որոնք ուղղորդում են դիֆերենցիան, գիտնականները ցուղունային բջիջներից էրիթրոցիտներ են աճեցրել:

Այնուհետև ստացված բջիջները նշել են մոլեկուլային մարկերներով և ներարկել փորձին մասնակցող անձանց: Նրանցից յուրաքանչյուրն ստացել է 10 մլրդ էրիթրոցիտ, որը մոտավորապես հավասար է 2 մլ լիտր արյունի:

Մարկերների միջոցով հետևելով ներարկված բջիջների շրջանառությանը` հետազոտողները բացահայտել են, որ ներարկումից 5 օր անց արյան հոսքում մնացել են 94-100 տոկոս, իսկ 26 օր հետո` 41-63 տոկոս աճեցված էրիթրոցիտներ, ընդ որում, դրանք ակտիվ մասնակցել են թթվածնի փոխանցման գործում:

Բջիջների գոյատևման այս ցուցանիշը համեմատելի է բնական էրիթրոցիտների ցուցանիշների հետ:

«Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ օրգանիզմ ներարկելու համար արյան անսահմանափակ պահուստի ստեղծումն այլևս սարերի հետևում չէ»,-ասել է հետազոտության ղեկավար Լյուկ Դուայը:

Սակայն այս տեխնոլոգիան դեռ մշակման կարիք ունի, որպեսզի մեծացվի արագությունը և նվազեցվի բավարար քանակությամբ բջիջների ստացման արժեքը: Գիտնականները մոտակա տարիներին կհասնեն նաև դրան:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ