Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Հիվանդ երեխաների համար 2012-ին մասնագիտացված մանկական կլինիկա

Հիվանդ երեխաների համար 2012-ին մասնագիտացված մանկական կլինիկա

2012 թվականի ընթացքում Համաշխարհային բանկի հետ համատեղ պետք է ստեղծվի Մանկական օնկոլոգիայի, մանկական հեմատոլոգիայի և մանկական օնկոհեմատոլոգիայի ժամանակակից կենտրոն, որպեսզի այն երեխաները, որոնք տառապում են այդ հիվանդություններով, կարողանան ժամանակակից և ճշգրիտ ախտորոշում, բուժում, և անհրաժեշտության դեպքում ոսկրածուծի փոխպատվաստում ստանալ հարազատ երկրում: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանի հետ հանդիպմանը:

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ' դիմել է ՀՀ կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին օնկոլոգիական հիվանդություններով և լեյկեմիայով հիվանդ երեխաների համար 2012 թվականին մասնագիտացված մանկական կլինիկա ստեղծելու առաջարկով:

«Ընդհանրապես օնկոլոգիայի և հեմատոլոգիայի խնդիրները միշտ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և հանդիսանում են նախագահի ռազմավարական ծրագրերից առողջապահության ոլորտում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ Հարություն Քուշկյանը հանդիպման ժամանակ նաև նշել է, որ վերջերս Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նախագահի պաշտոնական այցի ժամանակ իր կողմից երկու նախագահներին է ներկայացվել Ռուսաստանում վերջերս բացված, նախադեպը չունեցող հեմատոլոգիական կենտրոնի հետ համագործակցութան առաջարկ: Այն հավանության է արժանացել, ինչը նշանակում է, որ նոր ստեղծվելիք կենտրոնը Ռուսաստանի մասնաճյուղ կարող է դիտարկվել: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանի խոսքով' հիվանդ երեխաներին արտասահմանում բուժելու համար հսկայական միջոցներ են պահանջվում, սակայն հաճախ այդ ջանքերն ապարդյուն են: «Մանակական մասնագիտացված կլինիկան, լինելու է առաջինը Անդրկովկասում, այն համալրվելու է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և չի զիջելու Գերմանիայում և Իսրայելում գործող նմանատիպ կլինիկաներին»,-ասել է Շուշանիկ Արևշատյանը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ