Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն

Համադրական (սինթետիկ) թրոմբոցիտները կկանգնեցնեն արյունահոսությունը

Համադրական (սինթետիկ) թրոմբոցիտները կկանգնեցնեն արյունահոսությունը

Վնասվածքների և բաց վերքերի ժամանակ թանկ է յուրաքանչյուր վայրկյանը: Ուժեղ արյունահոսությունը կանգնեցնելուն խանգարում է արյան դժվար լերդացումը:


Հարավային պահուստային համալարանի գիտնականները` Էրին Լավիկի գլխավորությամբ, թրոբոցիտներին օգնելու համար պոլիմերներից ստեղծել են համադրական շերտեր, որոնք քայքայվում են միկրոօրգանիզմների միջոցով: Վերքի հատվածում դրանք միանալով թրոմբոցիտներին կանգնեցնում են արյունահոսությունը:


Թրոբոցիտները կառուցվածքային և քիմիական միավորներ են, որոնք լերդացնում են արյունը: Կիրառելով դոնորական բջիջներ, իհարկե, կարելի է նպաստել լերդացմանը, բայց այս գործընթացը համարվում է վտանգավոր: Թեստերը ցույց են տվել, որ համադրված թրոմբոցիտներն ապրում են մինչև երկու շաբաթ:


Փորձարարական պայմաններում դրանց ներդրումը երկու անգամ արագացրել է արյուահոսության կանգը: Վնասվածքից 20 վրկ անց դրա կիրառումը նպաստել է արյան լերդացմանը 23%-ով:


Այս արդյունքների մասին գիտենալն օգտակար կլինի մասնավորապես շտապ օգնության բժիշկներին, որոնց համար ամեն վայրկյանը հաշիվ է:


Ռազմական բժշկությունը նույնպես առաջխաղացում ունի արյունահոսության դեմ պայքարում, բայց այդ միջոցները բարերար ազդեցություն են թողնում միայն արտաքին վերքերի դեպքում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. Physorg
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ