Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am

Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am

Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ։ Հետազոտության արդյունքները տպագրվել են Cancers (https://www.mdpi.com/2072-6694/12/1/81) ամսագրում։

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում իր տարածվածությամբ երկրորդ տեղում է, 2018 թվկանին այն ախտորոշվել է 1,27 մլն մարդու մոտ, մոտ 360 հազար տղամարդ մահացել է։ Մահացության զգալի նվազմանը հասնել առայժմ չի հաջողվում այն պատճառով, որ դեռ չի գտնվել բավականաչափ ճշգրիտ և գործնականում հեշտ կիրառելի մեթոդ, որը թույլ կտա հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում։

Սովորաբար այդ ախտորոշման ստուգման նպատակով կատարվում է արյան հետազոտություն պրոստատիկ սպեցիֆիկ հակագենը (PSA) որոշելու համար և հյուսվածքային բիոպսիա՝ հյուսվածքի նմուշառում: Նշենք, որ PSA հակագենի մակարդակը բարձրանում է շագանակագեղձի քաղցկեղի և որոշ այլ վիճակների ժամանակ։ Այս երկու եղանակն էլ էական թերություններ ունեն։ PSA անալիզը կարող է սուտ դրական արդյունք ցույց տալ, օրինակ, շագանակագեղձի այլ հիվանդությունների դեպքում։ Հյուսվածքային բիոպսիան բարձր ինվազիվություն ունեցող մեթոդ է, և կարող է հանգեցնել որոշակի բարդացումների՝ վարակ, տեղային արնահոսություն և այն։ Ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, արյան հեղուկ բիոպսիան (արյունից քաղցկեղային բջիջների անջատումը) ևս զածր զգայունություն ունեցող մեթոդ է, քանի որ այդպիսի բջիջների խտացումը արյան մեջ փոքր է։ Այլընտրանք կարող է դառնալ մեզի հեղուկ բիոպսիան։

 

Շագանակագեղձի քաղցկեղի բջիջների առկայությունը մեզի մեջ պայմանավորվում է այն բանով, որ շագանակագեղձի ծորանները անատոմիապես կապված են միզուկի հետ, և քաղցկեղային բջիջները պասիվ կերպով դուրս են բերվում միզարձակության ժամանակ։

Հոդվածի առաջին հեղինակ Ալեքսեյ Ռժևսկին Սեչենովյան համալսարանից պատմել է, որ նոր եղանակի թեստավորման ժամանակ հետազոտողները մեզի միավոր ծավալում կարողացել են անջատել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների 85%-ը, ինչպես նաև անջատել քաղցկեղային բջիջները վաղ փուլերի շագանակագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 86%-ի մոտ։

Բջիջները հեղուկից անջատելու համար գիտնականները առաջարկել են օգտագործել իրենց ստեղծած միկրոֆլյուիդային չիպը։ Դա պոլիմերից ձուլված կաղապար է, որը եզրից ունի բարակ երկատված պարուրաձև խողովակ և երեք անցք․ մեկը՝ մեզի ստացման, երկուսը՝ բջիջները տեսակավորելու համար։ Չիպը կառուցված է այնպես, որ խողովակի միջով հեղուկի անցնելու ժամանակ խոշոր՝ քաղցկեղային բջիջները գնան դեպի պարույրի ներքին պատը և դուրս գան ներսի անցքից, իսկ ավելի մանր և թեթև՝ ոչ քաղցկեղային բջիջները գնան դեպի արտաքին պատը և դուրս գան արտաքին անցքից։ Այդ էֆեկտը ապահովվում է բջիջների վրա մի քանի կենտրոնախույզ ուժերի միաժամանակյա ազդեցությամբ։

Հավաքված բջիջները ներկել են լուսարձակող հակամարմինների օգնությամբ, հետո հատուկ մանրադիտակով չափել են լուսարձակման ուժգնությունը։ Եթե այն գերազանցել է հաշվարկված շեմը, գիտնականները եզրակացրել են, որ բջիջները քաղցկեղային են։

Հետազոտության հեղինակները փորձարկել են սարքը, օգտագործելով նախօրոք հայտնի քանակությամբ բջիջներով ֆիզլուծույթ (պիլոտային փորձարկումների ժամանակ), ինչպես նաև առողջ և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց մեզի նմուշները։ Չիպը ցույց է տվել բավականին բարձր ճշգրտություն․ պիլոտային փորձարկումներում այն հավաքել է քաղցկեղային բջիջների 80 - 90%-ը։ Դրական արդյունք են տվել նաև մեզի նմուշներով փորձերը․ շագանակագեղձի քաղցկեղով 14 հիվանդից 12-ի մոտ հիվանդությունը ճշգրիտ ախտորոշվել է, ինչպես նաև հերքվել է 14 առողջ կամավորներից 11-ի մոտ։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com
Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են  փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են  նախկինում  ավանդաբար կատարվող բաց  վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը
ԵՊԲՀ. 73-ամյա պացիենտի բարեհաջող ելքով հերթական վիրահատությունը

Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am
Բժիշկներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը տղամարդու առողջության վրա. urolog.am

Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am

Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։

Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am

Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։  Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս տղամարդկանց համար
Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am
Ի՞նչ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել վարիկոցելեն. urolog.am

Վարիկոցելեն հայտնաբերվում է ուրոլոգի կողմից հիվանդի զննման և շոշափման միջոցով։ Բժիշկը համեմատում է ախտահարված կողմը (հաճախ ձախը) առողջ կողմի հետ և շոշոափում որդանման գոյոցությունը ամորձու վերին հատվածում...

ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն
ԼՂՀ ԱՆ. Բացառիկ ուրոլոգիական վիրահատություն

Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է միզուկի բուլբար հատվածի պլաստիկա` թշային լոսկուտով «Ventral-onlay» եղանակով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am
Ադենոմայի դեմ դեղերը իրապես արդյունավե՞տ են, թե՞ ընդամենը լավ կազմակերպած գովազդ են. urolog.am

Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am
Անդրոգենի անբավարարությունը վտանգավոր է սրտի համար. urolog.am

Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները...

Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am
Ի՞նչ կլինի, եթե իմպոտենցիան չբուժենք. urolog.am

Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am
Անպտուղ տղամարդկանց օգնության են եկել ցողունային բջիջները. biostem.am

Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am
Ինտելեկտուալների մոտ սերմնահեղուկի որակը բարձր է. urolog.am

Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի  լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am
Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am

Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am
Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի. urolog.am

Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ:  Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ