Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am

Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am

Ճապոնացի գիտնականների խումբը նոր միջոց է հայտնաբերել պայքարելու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի` տղամարդկային անպտղության տարածված տեսակներից մեկի դեմ, երբ տղամարդու մոտ խախտվում է սպերմատոզոիդների արտադրության եւ հասունացման գործընթացը: 

Հետազոտողները` Ացուսի Թանաքայի գլխավորությամբ, միջոց են գտել ամորձիներից հանելու չհասունացած սպերմատոզոիդները, իսկ հետո դրանք օգտագործելու արհեստական բեղմնավորման համար: Հեղինակները տեղեկացրել են, որ նոր տեխնիկան արդեն փորձարկվել է, ինչի արդյունքում 2011-ի սեպտեմբերից 2014-ի դեկտեմբերի ընթացքում 112 երեխա է ծնվել:

Գիտնականները բացատրում են, որ առավել դժվար է ճանաչել կլոր սպերմատիդները` բջիջներ, որ ձեւավորվում են սպերմատոզոիդների զարգացման վաղ փուլերից մեկում:  Թանաքան եւ իր գործընկերները կարծում են, որ սպերմատիդներ գոյություն ունեն ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տղամարդկանց 30-40 տոկոսի մոտ: Նման բջիջների հայտնաբերումը բարդ գործընթաց է, սակայն այժմ, երբ մեթոդը մշակված է, ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տառապող տղամարդիկ եւս կարող են երեխաներ ունենալ:

Ազոոսպերմիան հանդիպում է տղամարդկանց 1 տոկոսի մոտ, իսկ նրանց 94 տոկոսի մոտ ախտորոշվում է հիվանդության հատկապես ոչ օբստրուկտիվ տեսակը: ԱՀԿ տվյալներով, բոլոր ամուլ տղամարդկանց 10 տոկոսի մոտ հենց այս խնդիրն են հայտնաբերում: Ավելի վաղ համարվում էր, որ ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիան անբուժելի է եւ այդ հիվանդությամբ տառապող տղամարդիկ չեն կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով նման խնդիր ունեցող զույգերին որպես միակ լուծում առաջարկում էին դոնորական սերմնահեղուկի օգտագործումը:

Այս հետազոտության մասին հաղորդվում է գիտական  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ