Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Ամերիկացի բժիշկները շագանակագեղձի քաղցկեղի դեմ «ինքնաոչնչացնող գենային թերապիա» են առաջարկում. 1in.am

Ամերիկացի բժիշկները շագանակագեղձի քաղցկեղի դեմ «ինքնաոչնչացնող գենային թերապիա» են առաջարկում. 1in.am

Ամերիկացի բժիշկները պարզել են, որ գենային թերապիայի նոր մեթոդը թույլ է տալիս հիվանդի քաղցկեղային բջիջներին ինքնաոչնչանալ: Այդ մեթոդը ստացել է «ինքնաոչնչացնող գենային թերապիա» անվանումը՝ հայտնում է BBC-ն:

Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Մեթոդիստական հիվանդանոցում անցկացված կլինիկական հետազոտությունները շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելու 20 տոկոս բարձրացում են գրանցել:

Հետազոտությունն անցկացրած բժիշկները ենթադրում են, որ այս գենաթերապիան՝ ճառագայթային թերապիայի զուգորդմամբ, կարող է շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար հեռանկարային դառնալ:

Օրգանիզմը, սովորաբար, քաղցկեղածին բջիջները չի ճանաչում որպես օտար, քանի որ դրանք առաջանում են առողջ բջիջներից, ուստի իմունային հակամարգը անտարբեր  մնում: Գենային թերապիայի նոր տարատեսակը ենթադրում է քաղցկեղային բջիջների գենետիկական մոդիֆիկացում (դրանցում մոդիֆիկացված վիրուսային մասնիկների ներդրման օգնությամբ), որպեսզի դրանք իրենք սկսեն հիվանդի իմունային համակարգին ազգանշան տալ, որ հարկավոր Է ոչնչացնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. batanga.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ