Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Ավելի ինտենսիվ ճառագայթային թերապիան կրկնակի կկրճատի շագանակագեղձի քաղցկեղի բուժման տեւողությունը. news.am

Ավելի ինտենսիվ ճառագայթային թերապիան կրկնակի կկրճատի շագանակագեղձի քաղցկեղի բուժման տեւողությունը. news.am

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման տեւողությունը կարելի է գրեթե կրկնակի կրճատել ավելի ինտենսիվ ճառագայթման հաշվին: Ինչպես ցույց է տվել Cancer Research UK կազմակերպության ֆինանսավորած հետազոտությունը, նոր բուժակարգը ենթադրում է 20-օրյա ժամանակահատվածում ավելի բարձր չափաբաժինների գործածում, որոնք ուղղված կլինեն հենց ճառագայթման ենթակա հատվածին:

Այս պահին ժամանակակից ուռուցքաբանական հիվանդանոցների մեծ մասում շագանակագեղձի քաղցկեղի ճառագայթային բուժումը տեւում է 37-40 օր եւ ենթադրում է ավելի փոքր չափաբաժիններ: Նման չափաբաժիններն ավելի անվնաս են համարվում, սակայն բուժման երկարատեւությունը որոշակի խնդիրներ է ստեղծում: Բրիտանացի բժիշկներն առաջարկում են կրճատել բուժման տեւողությունը մինչեւ 20 օր՝ բարձրացնելով ճառագայթման չափաբաժինների ինտենսիվությունը: Նրանք արդեն հաշվարկել են, որ այս պրակտիկայի ներդրումը միայն անգլիական բուժարաններում կարող է տարեկան ավելի քան 150 000-ով կրճատել հիվանդանոցային այցելությունների թիվը:

Ճառագայթման նկատմամբ նոր մոտեցման հնգամյա կլինիկական հետազոտություններին շագանակագեղձի ուռուցք ունեցող ավելի քան 3 200 տղամարդ է մասնակցել: Մեթոդաբանության հեղինակները ստանդարտային ճառագայթումը համեմատել են երկու այլընտրանքային կարճաժամկետ ռեժիմների հետ, որոնց դեպքում ավելի բարձր չափաբաժիններ են գործածվում: Պարզվել է, որ ռադիոթերապիայի 20 օր տեւող 20 սեանսը նույնքան արդյունավետ է, որքան 37 սեանսը, իսկ կողմնակի ազդեցությունների դրսեւորումները գրեթե կիսով չափ նվազում են:

Ստացված արդյունքները բավականին համոզիչ են, որպեսզի շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեթոդաբանությունը ռադիոթերապիայի մասով փոխվի: Վերջին տարիներին ճառագայթման տեխնոլոգիան զգալիորեն կատարելագործվել է՝ ուռուցքների վրա ավելի ուղղորդված  ազդեցության եւ հարեւան առողջ հյուսվածքների վնասվածքների աստիճանը նվազեցնելու հաշվին, ինչը քչացնում է նաեւ կողմնակի ազդեցությունները: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս նոր մեթոդաբանությունը կընդգրկվի ուռուցքաբանների զինանոցում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ