Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա

Տղամարդկանց օրալ հակաբեղմնավորիչները կարող են հայտնվել վաճառքում 2018 թվականին. med.news.am

Տղամարդկանց օրալ հակաբեղմնավորիչները կարող են հայտնվել վաճառքում 2018 թվականին. med.news.am

Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են վաճառքում հայտնվել արդեն 2018 թվականին:

Իրենց աշխատանքների ընթացքում գիտնականները դիտարկել են բեղմնավորման պրոցեսը մոլեկուլյար մակարդակով եւ նկատել, որ բեղմնավորումից անմիջապես առաջ տեղի է ունենում որոշակի մոլեկուլյար գործընթաց՝ ձվաբբջի ու սերմնաբջջի միաձուլման ժամանակ: Իսկ այդ գործընթացը կարելի է արհեստականորեն ընդհատել, որին նպաստող դեղորայքն էլ տղամարդու համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչն է:

Հետազոտությունների արդյունքների համաձայն, որոնք լույս են տեսել Biology of Reproduction ամսագրում, սերմնաբջիջների ֆերմենտներն են թույլ տալիս սերմնաբջջին միանալ ձվաբջջի հետ: Այսպիսի թափանցող ֆերմենտների ձեւավորումը կոչվում է ակրոսոմ ռեակցիա, իսկ գործընթացը ձեւափոխում է սեմնաբջիջների գլխիկը՝ լուրջ փոփոխություններ առաջ բերելով:

Սակայն ESP1 անվանումով սպիտակուցը, որը բացահայտվել է նույն գիտնականների կողմից 15 տարի առաջ, չի ձեւափոխվում եւ մնում է ձվաբջջի ու սերմնաբջջի միաձուլման տեղում: Հետազոտողները պնդում են, որ այս սպիտակուցն այն հիմնական մոլեկուլն է, որը թույլ է տալիս կարգավորել սերմնաբջջի գլխի էկվատորիալ հատվածը:

Այս առումով մյուս քայլը լինելու է շաքարի մոլեկուլների դերի բացահայտումը: Նշենք, որ այդ մոլեկուլները, ըստ գիտնականների, կապված է վերոնշյալ սպիտակուցի հետ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.sibmedport.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ